Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը հետաձգեց Սամվել Կարապետյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունների լուծումը

Հունիս 12,2026 16:57 Share

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ կայացած «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստում քննարկվեց «Ստրոյպրոյեկտի» դրվագով հետապնդումը այլ դատական ակտի առկայության հիմքով, որը բացառում է քրեական հետապնդումը, երեք դրվագներով դադարեցնելու փաստաբանների միջնորդությունը։

Դատավոր Դոլմազյանը երեք դրվագներով էլ միջնորդությունների լուծումը հետաձգեց այն տրամաբանությամբ, որ դրա համար պահանջվում է ապացույցների հետազոտություն։ Այսինքն, հիմնական դատալսումների քննության արդյունքներով նորից վերադառնալու է այդ հարցի քննարկմանը եւ կայացնելու է համապատասխան որոշում։

Փաստաբանները չեն բացառում, որ այդ գործընթացը կարող է ձգձգվել։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930