Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային թեմատիկ միջոցառմանը

Հունիս 17,2026 11:08 Share

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 16-ին ելույթ է ունեցել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի, Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման համակարգողների ցանցի համատեղ կազմակերպած թեմատիկ միջոցառմանը։

🗣️Պաշտպանը մոդերացրել է միջոցառման երկրորդ նիստը՝ «Լավագույն փորձը. ինչպես են մարդու իրավունքների ազգային հաստատությունները նպաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը» թեմայով։

✅ Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել ոլորտում տարբեր երկրների փորձին, մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերակատարությանը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանն ուղղված մեխանիզմներին և գործիքակազմին։ Այնուհետև Անահիտ Մանասյանը ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերակատարությանը վերաբերող գործիքակազմերին առնչվող պանելային քննարկմանը:

✅ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Գերմանիայի արդարադատության և սպառողների պաշտպանության դաշնային նախարար Ստեֆանի Հուբիգը, Գերմանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի տնօրեն Բեատե Ռուդոլֆը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և արդարադատության համագործակցության վարչության ղեկավար Լիլյա Գրետարսդոտտիրը։

ℹ️ Թեմատիկ միջոցառումը կարևոր հարթակ է մարդու իրավունքների ազգային հաստատությունների, պետական մարմինների և միջազգային գործընկերների միջև փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման համար՝ ուղղված մարդու իրավունքների չափանիշներին առնչվող ՄԻԵԴ վճիռների լիարժեք և արդյունավետ կատարմանը։

📌 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է միջազգային հարթակներում ՄԻՊ հաստատության ակտիվ ներգրավվածությունն ու փորձի փոխանակման միջոցով տարբեր կառուցակարգերի զարգացումը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930