Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց մեր իրավունքներից հրաժարումն է բերել մեր դեմ զավթողական ծրագրերի առաջ քաշմանը. Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 18,2026 18:10 Share

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի գլխավոր նպատակն է միջազգային հանրությանը հասցնել Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտությունը, պաշտպանել այս հողերից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և ապահովել նրանց խաղաղ վերադարձը հայրենիք։ Համայնքի ղեկավարությունն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ միջազգային ֆորումներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում։ Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցու իրավունքն է վերադառնալ իր նախնիների հողը, և սա նրանց իրավական, պատմական և բարոյական իրավունքն է։ Որովհետև այս հողերը մեր նախնիների տարածքներն են»։

Գիտե՞ք, ով է նման հայտարարություն արել։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը։

Մի հատ էլ ուշադիր կարդացեք, նայեք՝ ուղիղ ասում է, որ իրենց քարոզչության ու քաղաքականության համաձայն՝ Հայաստանը «իրենց նախնիների հողն է», անում է սա առանց որևէ փաստի, պատմական հենքի, աշխարհագրական հենքի։ Ավելին՝ երբ իրենք այս հարցով դիմել են միջազգային դատարան, այդ դատարանը նրանց ասել է՝ «կպեք ձեր գործին» (Արման Թաթոյանը դրա մասին փաստերով խոսեց Հ1-ի հեռուստաբանավեճի ժամանակ), բայց իրենք չեն հանձնվում, 0-ից ստեղծել են զավթողական հայեցակարգ ու արդեն ավելի քան երեք տարի է՝ ռեսուրս են դնում դրա տարածման վրա, իսկ իրենց կամակատար ՀՀ իշխանությունները, զուգահեռ իրականության մեջ, ամեն ձևով փորձում են թաղել Արցախի ժողովրդի ամեն տեսակ իրավունք, ընդ որում՝ հաստատված հենց միջազգային ատյաններով։

Հետո էլ կեղծ խոսույթ են գեներացնում, որ եթե մենք Արցախից չխոսենք, սրանք մի կողմ կդնեն իրենց զավթողական նկրտումները, բայց իրականությունն այն է, որ հենց մեր իրավունքներից հրաժարումն է բերել մեր դեմ զավթողական ծրագրերի առաջ քաշմանը, և դա անհերքելի փաստ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930