Sputnik Armenia. ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի զորավարժություններն ափսոսանքից բացի այլ բան չեն առաջացնում, իսկ նրայց նպատակն ակնհայտ է՝ ՀՀ–ին պոկել ավանդական դաշնակիցից՝ Ռուսաստանից», -այսպես է արձագանքել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր» միջազգային զորավարժություններին: Նա հիշեցրել է, որ զորավարժություններն անցկացվում են արդեն մի քանի տարի և համակարգային են դառնում։
«Գաղտնիք չէ, որ այս տեսակի զորավարժությունների ժամանակ հենց մեր երկիրն է ներկայացվում է որպես պոտենցիալ հակառակորդ. սա ՆԱՏՕ-ի դոկտրինալ փաստաթղթերից է: Հայկական զորքերը կպատրաստվեն Ռուսաստանի դեմ կռվելու: Մի ժամանակ նման բան անհնար էր պատկերացնել»,–ասել է նա:


















































