Այսօր Հակակոռուպցիոն դատարանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Ղումաշյանի գործով հետազոտվեցին գործով առկա ապացույցները՝գաղտնալսված խոսակցությունները: Ապացույցների մեջ ներառված էին նաեւ գաղտնալսվողների ընտանիքի անդամների ձայները, շան հաչոց եւ այլն:
Գոհար Ղումաշյանը մեղադրվում է Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու ենթադրյալ գործողությունների համար:
Ընտրակաշառքի գործերով «Ուժեղ Հայաստանից» տարբեր քրեական վարույթների շրջանակներում անցնում են մոտ 100-ի հասնող քաղաքացիներ:
Լուսանկարը՝ Գոհար Ղումաշյանի ֆեյսբուքյան էջից


















































