Թուրքիայի նախագահականի տարածած տեղեկության համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Զրույցի օրակարգում եղել են երկկողմ համագործակցությունն ու Իրան–ԱՄՆ բանակցությունները
Էրդողանը հայտնել է, որ բարձր է գնահատում ու գոհունակությամբ է ընդունում Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը։
Շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ գործընթացի վերջնական նպատակին՝ խաղաղությանը հասնելու համար։ Նաև նշել է, որ պիտի խիստ զգոնություն ցուցաբերել այն ուժերի նկատմամբ, որոնք փորձում են խանգարել Իրան–ԱՄՆ բանակցությունների կայացմանը։
Երկկողմ համագործակցության մասով Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Իրանը շարունակելու են ակտիվ քայլեր ձեռնարկել՝ խորացնելու և զարգացնելու իրենց համագործակցությունը առևտրի, ֆինանսների և էներգետիկայի ոլորտներում։
Կարդացեք նաև
Ermenihaber.am


















































