Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Մալխասյան. «Կզարմանամ, որ մի օր առավոտյան արթնանանք ու չտեսնենք, որ ինչ-որ մեկին ձերբակալել են, ինչ-որ մեկի տունը խուզարկում են, ինչ-որ մեկին կալանքի են ենթարկում»

Հունիս 24,2026 14:29 Share

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով իշխանության ուժայինների՝ այսօր վաղ առավոտյան «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի բնակարան ներխուժելուն եւ նրան կալանավորման տանելուն՝ ասաց. «Ակնհայտ է, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդում եւ քաղաքական բռնաճնշում… Հասկանալի է, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը զբաղված է ընդդիմադիրներ ձերբակալելով, բանտերն ընդդիմադիրներով լցնելով։ Ես կզարմանամ, որ մի օր առավոտյան արթնանանք ու չտեսնենք, որ ինչ-որ մեկին ձերբակալել են, ինչ-որ մեկի տունը խուզարկում են, ինչ-որ մեկին կալանքի են ենթարկում։ Համակերպվել պետք չի, բայց մենք պետք է ընդունենք եւ գնահատենք իրավիճակը, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը փորձում է խստացնել կոշտ ավտորիտարիզմի դրսեւորումները։ Նա հասարակության մեջ շարունակում է սերմանել վախի մթնոլորտ։ Եվ եթե ուշադիր լինեք, վերջին շրջանում շատ են այն մարդիկ, որոնք խուսափում են հանրային դաշտում քաղաքական գնահատականներ հնչեցնելուց, քաղաքականությունից խոսելուց։

Ես կոչ կանեի Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարեր, որ Հայաստանում հաստատվում է ավտորիտար ռեժիմ, որը նման է նացիստական ռեժիմին։ Եվ դրա համար պետք է ստեղծվի գեստապո, այսինքն, քաղաքական ոստիկանություն։ Ինքը կարող է ստեղծել նաեւ «Նիկոլ Յուգենտ» բաժին, որը փողոցներում կզբաղվի քաղաքական հակառակորդների հետապնդումներով եւ ծեծով։

Ի դեպ, «Հիտլեր Յուգենտի» դրսեւորում էր հիշեցնում երեկվա ավագանու նիստը՝ 60 հոգով երկու հոգու վրա հարձակվելը, «Մայր Հայաստան» կուսակցության ավագանիների նկատմամբ կիրառված բռնությունը։ Այդպես դրանք փորձում էին ցույց տալ, թե ինչ ջանասիրությամբ, ինչպիսի քծնանքով, ինչպիսի «անձնազոհությամբ» են ծառայում ռեժիմին։ Ինչքան վախեցած է իշխանությունը, այդքան սարսափելի է դառնում։

Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հայտնվել է խորը ցեխաջրի մեջ, ուրիշ բան չասեմ, եւ իր իշխանության հարատեւության համար դիմելու է ամենավերջին մեթոդներին, չի խորշելու որեւէ բանից եւ անելու է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր գործողությունները։ Դրա համար էլ փորձում է մեկուսացնել քաղաքական դեմքերին»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930