Լրահոս
Օրվա լրահոսը

Սա՞ էր սպասում խցանումներից զզված, ծառազուրկ փողոցներում արևից այրվող և փոշուց շնչահեղձ լինող երևանցին. Քրիստինա Վարդանյան

Հունիս 24,2026 13:16 Share

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի ավագանու անդամ դառնալու նպատակս մեկն էր՝ օգնել քաղաքին իմ ոլորտում գրագետ և գիտահեն բարեփոխումներ անել։

Երեկ նայում էի դահլիճում կատարվողին և մտածում՝ ինչպե՞ս հասանք այս կետին։

Տրանսպորտին վերաբերող ելույթների բաժնում ավագանու անդամը խորհուրդ է տալիս ԱԺ ընտրված ընդդիմությանը մանդատ չվերցնել, որ «բոքսի տանձիկ» չդառնան, մյուս նորընտիր պատգամավորը հեգնում է, թե «ավտոբուսի ծխից ու փոշո՞ւց եք խոսում» ընտրակաշառք բաժանողներ, ջրով շիշը նետում դահլիճ, քաղաքապետը սպառնում է «կաշիները քերթել»…

Սա՞ էր սպասում խցանումներից զզված, ծառազուրկ փողոցներում արևից այրվող և փոշուց շնչահեղձ լինող երևանցին…

Լավ, վերջը ո՞րն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930