Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել գործի քննությանը Սեդա Սաֆարյանի մասնակցելու անհնարինության մասին «Հայաստան» դաշինքի միջնորդությունը

Հունիս 24,2026 16:20 Share

Հաշվի առնելով լրատվամիջոցների բազմաթիվ հարցումները՝ Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին» 23.06.2026 թ. միջնորդությունը Սահմանադրական դատարանի կողմից քննության առարկա չի դարձել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող են բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորները:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի՝ 21.06.2026 թ. աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի դատավորների կողմից արդեն իսկ բարձրացվել է Սահմանադրական դատարանի դատավորներ Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի և Սեդա Սաֆարյանի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը: Քվեարկության արդյունքներով դատավորներ Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի առնչությամբ Սահմանադրական դատարանը կայացրել է գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին համապատասխան որոշումներ:

Դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշումը չի ընդունվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն չի ստացել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված թվով դատավորների կողմ ձայները:

Տեղեկացնում ենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հիշյալ հարցով Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Սահմանադրական դատարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930