Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ից ակնկալիք չունեցող ընդդիմությունն ինչո՞ւ է դիմում այդ կառույցին՝ փողոցային պայքար սկսելու փոխարեն

Հունիս 25,2026 15:57 Share

ՍԴ-ում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի փոխանցմամբ՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելը անհրաժեշտ պայման է։ Այդ մասին նա այսօր ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ընտրությունների արդյունքները չընդունող ընդդիմադիրներն ինչո՞ւ են դիմում ՍԴ, եթե այդ կառույցից ակնկալիք չունեն։

Իր պնդմամբ՝ իրավական գործիքակազմի չիրացումը ընդդիմության կողմից՝ թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս, միանգամայն մեկնաբանման հնարավորություն է տալիս․ «ՍԴ կազմի, խնդիրների, խոչընդոտների վերաբերյալ իմ պնդումներն անհերքելի են։ Բայց դա արդյոք բավարա՞ր է, որ ընդհանրապես ՍԴ-ում չվիճարկվեն ընտրությունների արդյունքները, այսինքն՝ այդ տվյալները որպես փաստ չներկայացվեն։ Ես այդպես չեմ կարծում։ Արդյոք դիմելն իրենից ներկայացնո՞ւմ է ինչ-որ գործողություններից խուսափել։ Բնավ ոչ։ Արդյոք ՍԴ դիմե՞լն է բողոքի արտահայտումը։ Ոչ։ Բայց դա անհրաժե՞շտ պայման է։ Կարծում եմ՝ այո։ Բազմաթիվ մեր գործընկերներ հայտարարել են արդեն, որ վաղը լինելու են ՍԴ դիմաց»։

Արամ Վարդևանյանը կարծում է, որ ՍԴ-ն պետք է լինի անկախ, անվախ, ունենա քաղաքական չեզոքություն․ «Արդյոք Սահմանադրական դատարանն այս երեք չափանիշներին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Չի համապատասխանում։ Արդյոք երկու դատավորների մասնակցության անհնարինությունը կարևո՞ր էր։ Այո, կարևոր էր։ Արդյոք տիկին Սեդա Սաֆարյանը կարո՞ղ է մասնակցել այս գործընթացին, թե՞ ոչ։ Ակնհայտ է, որ ոչ։ Ես ունեմ իմ վարկածը, թե ինչու նրա մասով բավարար ձայներ չեն հավաքվել։ Ես դա կներկայացնեմ ՍԴ նիստին։ Սահմանադրական դատարանն ունի բոլոր հիմքերը ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու, որին հաջորդում է երեք որոշման հնարավորություն՝ ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչում, ընտրությունների երկրորդ փուլի նշանակում, մանդատների բաշխման կարգի սահմանում։ Սա իսկապես բացառիկ դեպք է, որ երեք որոշումներն էլ կյանքի կոչվելու հնարավորություն ունեն՝ կամ-կամ սկզբունքով։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արամ Վարդևանյանը չի հասկանում, թե ինչո՞ւ Սեդա Սաֆարյանն ինքը չի արծարծել իր մասնակցության հարցը վաղը կայանալիք նիստին, որտեղ քննվելու են ընդդիմադիրների դիմումները։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ի դեպ, Արամ Վարդևանյանը պնդում է՝ այս ընտրություններում, այո՛, արտաքին միջամտություն եղել է․ միջամտել են ԱՄՆ-ը, ԵՄ-ն, և դրա հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930