«Ազատություն». «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ու ինքնորոշման իրավունք», «Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտումներ». սրանք մեջբերումներ են նախօրեին Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենքում անցկացված միջազգային կոնֆերանսի ընթացքում բարձրացված հարցերից:
Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը:
Վաշինգտոնյան միջոցառման կազմակերպիչն Ադրբեջանի կողմից 3 տարի առաջ ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է:
Պետական «Ազերթաջը» հաղորդում է, որ «Վերադարձի և ինքնորոշման իրավունքը. երկակի ստանդարտներ և ընտրողական մոտեցումներ» միջազգային կոնֆերանսի մասնակիցները նաև նամակ են հղել ամերիկացի կոնգրեսականներին՝ կոչ անելով «պաշտպանել արևմտյան ադրբեջանցիների՝ անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադառնալու իրավունքը իրենց հայրենի հողեր»։
Կարդացեք նաև
Կոնֆերանսի մասնակիցները հույս են հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի «արևմտյան ադրբեջանցիների վերադարձին իրենց հայրենի տներ, կօգնի վերականգնել նրանց սեփականության իրավունքն ու պաշտպանել մշակութային ժառանգությունը»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































