Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանը փայլուն աշխատանք է կատարել, Ռուբինյանը նույնպես բարձր մակարդակի ԱԺ նախագահ կլինի». Սուրեն Գրիգորյան

Հունիս 26,2026 12:20 Share

«Որպես խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած և իշխանություն կազմած կուսակցություն՝ մեր շահերին առնչվում է այն գործը, որով հայցվում է անվավեր ճանաչել այդ որոշումը, որի հիման վրա արձանագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը։ Մյուս ուժերն էլ կարող էին համապատասխան կարգով, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն, դիմում ներկայացնել, եթե ցանկանում էին ներգրավվել։ Ինչքան գիտեմ, չեն ներկայացրել»,- ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ ՍԴ-ում նա կներկայացնի իշխող ուժի շահերը։

ՔՊ-ն, որպես երրորդ կողմ, ներգրավված է այսօր ՍԴ-ում քննվող՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն կազմակերպելու կամ մանդատների վերաբաշխումը վերանայելու վերաբերյալ ընդդիմադիր մի քանի կուսակցությունների գործով։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է Սուրեն Գրիգորյանը վերաբերվում ՔՊ վարչության որոշմանը՝ ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանին առաջադրելու վերաբերյալ։

«Թե՛ պարոն Ռուբինյանը, թե՛ պարոն Սիմոնյանը մեր գործընկերներն են։ Ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը անցած հինգ տարիների ընթացքում փայլուն աշխատանք է կատարել որպես Ազգային ժողովի նախագահ։ Կարծում եմ նաև և վստահ եմ, որ պարոն Ռուբինյանը նույնպես շատ բարձր մակարդակի Ազգային ժողովի նախագահ կլինի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելուց հետո»,- եղավ պատասխանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել