«Ա1+». Փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհիի Փոստանջյանը Նիկոլ Փաշինյանից բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում՝ 9 մլն դրամի չափով։
Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Զարուհի Փոստանջանը։ Նա հայցադիմում է ներկայացրել Երեւանի քաղաքացիական դատարան՝ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տվյալները հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ վնասի փոխհատուցում բռնագանձելու մասին։
Փաստաբանը պարզաբանեց, որ հայցադիմումը վերաբերում է այս տարվա մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի՝ Մերգելյանի այգում Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցրած հայտարարություններին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































