Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոնտաժված լինելը չի նշանակում կեղծված լինել»․ Հակակոռուպցիոն կոմիտեի տեղակալը՝ հայտնի ձայնագրությունների մասին

Հուլիս 01,2026 17:46 Share

«Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության մասին՝ դիմումներում նշված և ՍԴ-ում հնչած պնդումները, կից ներկայացված նյութերն այդպես էլ որևէ կերպ չհիմնավորեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեն դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներից, խախտել քաղաքական չեզոքության սկզբունքը, կամ իրականացրել այնպիսի գործողություններ, որոնք իրենց բնույթով ու նպատակով կարող են գնահատվել որպես ընտրական գործընթացին միջամտություն»,- ՍԴ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը (լուսանկարում

Արդեն տեղեկացրել ենք, որ ՍԴ-ն ավարտեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված դիմումների քննությունը։ 

Որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի օրվա վերջ։

Ըստ Արմեն Ասատրյանի՝ դիմումատուների կողմից չներկայացվեց գեթ մեկ փաստական տվյալ, որը կհաստատեր պատճառահետևանքային կապ Հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունների և ընտրական վարքագծի կամ ընտրությունների արդյունքների միջև․ «Դիմողի ներկայացուցիչներն իրենց խոսքում շեշտեցին, որ ներկայացված ձայնագրությունները մոնտաժված են՝ փորձելով ասվածից բխեցնել դրանց անվստահելիությունը։ Սակայն մոնտաժված լինելը չի նշանակում կեղծված լիներ։ Տեխնիկական մշակումն իրականացվում է միայն այն նպատակով, որ առանձնացվեն գործի համար իրավական նշանակություն ունեցող հատվածները։

Ձայնագրությունների ամբողջական տարբերակները պարունակում են մեծածավալ անձնական, կենցաղային և գործին չվերաբերող խոսակցություններ, ուստի դրանք ամբողջությամբ չեն հրապարակվել, նաև մասնավորապես անձնական կյանքի անհարկի միջամտությունից խուսափելու նպատակով։ Հետևաբար իրավական նշանակություն ունեցող հատվածներն առանձնացնելը որևէ կերպ չի վկայում ձայնագրությունների կեղծման կամ բովանդակության խեղաթյուրման մասին և չի կարող հիմք հանդիսանալ դրանց ապացուցողական արժեքը կասկածի տակ դնելու մասով»։

ՍԴ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031