Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով Բաքվում ապօրինաբար դատապարտված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության փաստաբանների՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ կայացված անօրինական դատավճիռները վերացնելու կամ մեղմելու գործընթաց սկսելու ֆոնին Հայաստանի իշխանության անտարբերությանը, ասաց.
«Ադրբեջանը փորձում էր հայերիս դեմ միջազգային դատավարություն իրականացնել, բայց չստացվեց։ Ավելին, միջազգային դատարաններն են Ադրբեջանի նկատմամբ վճիռներ կայացնում։ Մասնավորապես, մեկ-երկու շաբաթ առաջ ՄԻԵԴ-ը հօգուտ հայերիս վճիռ կայացրեց ապրիլյան պատերազմի ժամանակ խոշտանգված և գլխատված մեր զինվորների գործերով։
Ալիևի մոտ ստացվում են իրենց կանոններով, այսինքն՝ առանց կանոնների, ներքին դատավարությունները հայերի նկատմամբ, որովհետև այստեղ ունի ահաբեկչական փոքրիկ խմբավորում, որը սատարում է ալիևյան ռեժիմին, որպեսզի այդ ամենն իրականացնի։
Մասնավորապես, միջազգային դատարաններից հայցերը հետ կանչելը հենց այդ տրամաբանության մեջ է, որովհետև եթե կան Ադրբեջանի նկատմամբ մարդկության դեմ հանցագործության, ռազմի հայցերը, դա Ադրբեջանին պետք է զսպի և Ադրբեջանին ներկայացնի հանցագործ։ Սակայն սրանք փորձում են հետ կանչել այդ դատավարությունները։ Այսինքն՝ թույլատրում են Ադրբեջանին, որպեսզի շարունակի իր գործունեությունը և հայերիս ներկայացնի վատ լույսի ներքո։
Կարդացեք նաև
Բայց կրկնում եմ՝ չի ստացվելու մի պարզ պատճառով։ Արցախի ինքնորոշման իրավունքը հենց Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակից բխած իրավունք է»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































