Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյան․ «ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի հարցը դարձնում եք կամայակա՞ն։ Փոխեիք նախագիծը, ասեիք՝ ով ՔՊ-ին քվեարկում է, իրավունք ունի քվեարկելու»

Հուլիս 02,2026 14:22 Share

«Նախագծով սահմանվում է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրությունների օրը 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրվա նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում ՀՀ-ում փաստացի գտնվել են 366 և ավելի օր»,- ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ԸՕ և Հանրաքվեի մասին օրենքներում առաջարկվող փոփոխությունները ներկայացնելով` հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Նրա վստահեցմամբ՝ փոփոխությունների նպատակն է համապետական ընտրություններին և հանրաքվեին մասնակցության իրավունքի իրացման կարգում ամրագրել ՀՀ-ի հետ քաղաքացիների փաստացի, ստուգելի և շարունակական կապի չափանիշը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գեղամ Մանուկյանը մտահոգություն հայտնեց՝ օրենքը ընդունվեց՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամները, ՀՀ քաղաքացիները, որ մեր երկրի պատիվը բարձր են պահում, աշխատում են ՀՀ սահմաններից դուրս, որտե՞ղ են տեղավորվում, ՀՀ ազգային հավաքականի անդամներին ո՞նց ենք զրկում քվեարկելու իրավունքից։

Ալխաս Ղազարյանն արձագանքեց․ «Քննարկումների ընթացքում բացառություններ սահմանված են եղել հանրային ծառայության հիմքով արտերկրում գտնվելը, բուհում սովորելը։ Լրամշակված տարբերակում ներառվել են դիվանագետներն ու հյուպատոսության ներկայացուցիչները»։

Գեղամ Մանուկյանն էլ օրինակ բերեց․ «Ես աշխատում եմ ՀՀ-ում հարկ վճարող խոշոր կազմակերպության՝ օրինակ՝ Մոսկվայի գրասենյակում ու ՀՀ-ում մեկ ամիս եմ լինում»։ Այս առիթով ԱԺ նիստերի դահլիճում ծիծաղ սկսվեց։ Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ «Ի՞նչ ուրախացաք՝ կոնկրետ օրինակով ենք ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ է։ Ո՞վ է որոշում բացառությունների կարգը, երբ ձեր նախագծում բացառություն չկա, այսինքն՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի հարցը դարձնում եք կամայակա՞ն։ Փոխեիք նախագիծը, ասեիք՝ ով ՔՊ-ին քվեարկում է, իրավունք ունի քվեարկելու»։

ԱԺ արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031