Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու են վախենում Արմեն Աշոտյանից, նրա խոսքից՝ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ բարդ չէ կռահել

Հուլիս 02,2026 20:40 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի բնութագրմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր Հայաստան՝ «Նիկոլին ջեբի փող տալու»։

«Բառացի համարյա ասաց, որ մենք լավագույն փորձն ունենք պետություններ, ազգեր, հայրենիքներ վարի տալու և այդտեղ մեր փոքրիկ բռնապետերին, ուզուրպատորներին մեր տված փողով՝ իշխանության շարունակականությունն ապահովելու համար»,– ասաց նա։

Իր բնութագրմամբ՝ մեր իրավունքների վաճառքը Նիկոլը միջազգային շուկա է հանել։

Աննա Մկրտչյանը կարծում է, որ Հայաստանում իշխանությունն այնքան է ուզուրպացված, որ եթե 2018-ից հետո իրավապահ համակարգը զբաղված էր «գործ կարելով», ապա հիմա անգամ իրենց դա անելու նեղությունը չեն տալիս. «Իրենք ուղղակի քննիչներով, դատախազներով գալիս են այս շենք՝ Նիկոլի ասած՝ վնգստացող դատավորների մոտ, նրանք էլ ասում են՝ դե որ եկել եք, բա ինչ պիտի անենք։ Նիկոլը չի ասել՝ էդ որ մի դատավորը կարող է իմ ուզածը պիտի չանի»։

Դատարանը, հիշեցնենք, այս պահին քննում է քննիչի միջնորդությունը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Թե ինչու են վախենում Արմեն Աշոտյանից, նրա խոսքից՝ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ բարդ չէ կռահել։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031