ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.
«Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում»։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ «քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ» և, որ ավելի ուշ իրավապահները հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:


















































