Shamshyan.com. Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Թբիլիսյան 29/11 հասցեում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։
Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ավտոմեքենան ռուսական համարանիշներով է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































