Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա հրապարակային սադիզմ է, որից չի խուսափում Փաշինյանը։ Սա հրապարակային հաշվեհարդար է նաև մեզ հետ». Ժաննա Ալեքսանյան

Հուլիս 07,2026 23:23 Share

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.

«Երեկվանից հանրությունը հայտնվել էր բռնության մթնոլորտում։ Տեղի էր ունենում Նիկոլ Փաշինյանի խոստացած Ծառուկյանին բոմժ սարքելու հաշվեհարդարի օպերացիան, զինված դիմակավորված ԱԱԾ-ականներ և այլն։ Կարելի էր այլ կերպ անել, բայց սա է Նիկոլ Փաշինյանի տարերքը․ հրապարակայնորեն նսեմացնել զոհին, որքան հնարավոր է շատ մարդ դիվադադար անել։

Հոգեբանական գործոնը, ավելի շուտ հոգեբանական խոշտանգումն առավել ներգործող դարձնելու համար թիրախավորվել էին նաև Ծառուկյանի կենդանիները․ սա ևս արվում էր հրապարակայնորեն ընտանիքի, հարազատների տառապանքն ավելացնելու, նրանց նսեմացնելու համար, ավելին ասեմ, անպաշտպան կենդանիներին ևս նսեմացնելու, որն ավարտվեց մայր առյուծի ողբերգական կորստով։

Սա հրապարակային սադիզմ է, որից չի խուսափում Փաշինյանը։ Սա հրապարակային հաշվեհարդար է նաև մեզ հետ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031