Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին վեց տարիների ընթացքում Ադրբեջանը բազմիցս անտեսել է միջազգային կոնվենցիաներն ու բանաձևերը. Լիլիթ Գալստյան

Հուլիս 08,2026 13:27 Share

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում երկրորդ ելույթս

Խաղաղության և արդարության քաղաք Հաագայում քննարկում ենք միջազգային հանրության կողմից ամենաշատ քննարկվող հարցերից մեկը՝ միջազգային իրավունքը։

Պետք է անկեղծ լինեմ․ իմ երկրում՝ Հայաստանում, այսօր շատերն են կասկածի տակ են դնում միջազգային իրավունքի հեղինակությունն ու, առհասարակ, միջազգային աշխարհակարգի հուսալիությունը։

Սակայն միջազգային իրավունքը մեկ օրում չէ խոցելի դարձել։ Այն ամեն անգամ կորցնում է իր հեղինակությունը, երբ իրավախախտումները մնում են անարձագանք, երբ քաղաքական նպատակահարմարությունը գերակայում է իրավական պարտավորություններին, և հատկապես այն ժամանակ, երբ նրա սկզբունքներն ու չափանիշները ընտրողաբար են կիրառվում։

Մեր ստանձնած պարտավորությունների և մեր կայացրած որոշումների միջև աճող վիհը պետք է բոլորին մտահոգի։

Ինչպե՞ս կարող ենք հավակնել լինել ժողովրդավարության, անվտանգության և խաղաղության պաշտպաններ, երբ շրջապատված ենք պատերազմներով, երբ երկակի չափանիշների քաղաքականություն վարելով՝ հրաժարվում ենք արձանագրել ակնհայտ խախտումները, իսկ ստանձնած պարտավորությունների և իրականության միջև անջրպետը շարունակաբար խորանում է։

Դժվար է խոսել համընդհանուր արժեքների և սկզբունքների մասին այնպիսի աշխարհաքաղաքական միջավայրում, երբ ամեն վայրկյան հենց այդ արժեքների շարունակական քայքայմանը ականատես ենք դառնում։

Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120,000 բնիկ հայերի բռնի տեղահանումը տեղի ունեցավ ոչ այն պատճառով, որ միջազգային իրավունք գոյություն չուներ։ Ադրբեջանի ագրեսիան և դրան հաջորդած էթնիկ զտումը բացահայտեցին մեր հավաքական արձագանքի և վերաբերմունքի չգոյությունը։ Վերջին վեց տարիների ընթացքում Ադրբեջանը բազմիցս անտեսել է միջազգային կոնվենցիաներն ու բանաձևերը, այդ թվում՝ Միջազգային դատարանների պարտադիր ուժ ունեցող որոշումները, որոնք պարտադրում էին Արցախի շրջափակման անհապաղ վերացում, տեղահանված բնիկ բնակչության անվտանգ վերադարձի ապահովում դատապարտում էին հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումը, ինչպես նաև Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարների նկատմամբ շարունակվող շինծու դատավարությունները։

Հարգելի՛ գործընկերներ,

Ավելի քան ակնհայտ է, որ միջազգային իրավունքի նկատմամբ վստահությունը խարխլվում է, երբ նրա սկզբունքներն ու կանոնները չեն պաշտպանվում, իսկ միջազգային ապօրինությունները մնում են անպատիժ, մատնվում լռության։

Վերահաստատենք, որ միջազգային իրավունքը սակարկության առարկա չէ, և ոչ էլ նրա սկզբունքներն՝ ընտրովի կիրառման առարկա։

Մեր սկզբունքներն այնքան են ամուր, որքան մեր կամքն ու պատրաստակամությունը՝ պաշտպանելու դրանք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031