Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել մի շարք հայտարարություններով՝ անդրադառնալով նաև Թուրքիային։
Թրամփն ընդգծել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր մտերիմ հարաբերությունները և հայտարարել, որ իր շնորհիվ է, որ Թուրքիան խուսափել Է Իսրայելի հետ պատերազմելուց։
«Ես սիրում եմ նախագահ Էրդողանին, նա հիասքանչ մարդ է։ Նա ինձ համար կարմիր գորգ է փռել։ Իմ շնորհիվ է, որ Թուրքիան չներքաշվեց պատերազմի մեջ, այլապես նա կմտներ պատերազմ և կլիներ հակառակ կողմում»:
ԱՄՆ նախագահը պնդել է, որ այդ քայլին Էրդողանը ցանկանում էր գնալ, քանի որ չի սիրում Իսրայելին և այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։


















































