Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Հուլիս 10,2026 12:27 Share

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և  հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԳԱԼՍՏՅԱՆՆԵՐ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանում (Հասցե՝ Արմավիրի մարզ, գ. Քարակերտ, 5 հարկերի փող., թիվ 3)։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ  և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել