Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Կրեմլը:
Վլադիմիր Պուտինը հաստատել է հավատարմությունը 2026-ի մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած համատեղ հայտարարությանը՝ Եվրոպական միությանը միանալուն ուղղված Հայաստանի Հանրապետության գործողությունների վերաբերյալ:
Մասնավորապես, ընդգծվել է հնարավորինս կարճ ժամկետներում Հայաստանում ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ կազմում հետագա մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը:
Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը, ըստ ռուսաստանյան լրատվականների, իր հերթին նաև հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


















































