Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես ուժեղ ձեռնարկատիրական ոգով փոքր և բաց տնտեսություն, Հայաստանը պետք է շարունակի մրցակցել համաշխարհային շուկաներում. Ֆրանկ Հեսս

Հուլիս 29,2026 11:34 Share

Sevan Startup Summit 2026-ի ավարտին մնացել է ընդամենը մի քանի օր։ Հուլիսի 26-ից մեկնարկած գագաթնաժողովը շարունակում է համախմբել հիմնադիրների, միջազգային մենթորների, ներդրողների և նորարարների՝ ծառայելով որպես ակտիվ հարթակ համագործակցության, փորձի փոխանակման և ներդրումային հնարավորությունների ստեղծման համար։

Միջոցառման ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը խոսեց Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացման և Հայաստանում ու Հայաստանից դուրս երիտասարդ ձեռներեցների հնարավորությունների ընդլայնման գործում գագաթնաժողովի կարևոր դերի մասին։ Նա ընդգծեց, որ հենց այդ է պատճառը, թե ինչու է Եվրոպական միությունը հպարտությամբ աջակցում այս նախաձեռնությանը։

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանին՝ կառուցելու ավելի բազմազան, նորարար և ներառական տնտեսություն, որը կստեղծի ավելի մեծ հնարավորություններ ապրելու, աշխատելու և նորարար լինելու համար։

«Որպես ուժեղ ձեռնարկատիրական ոգով փոքր և բաց տնտեսություն, Հայաստանը պետք է շարունակի մրցակցել համաշխարհային շուկաներում՝ առաջարկելով բարձրորակ և առանձնահատուկ արտադրանք։ Դրա համար անհրաժեշտ են ներդրումներ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և գիտահետազոտական ոլորտներում»,– նշել է Ֆրանկ Հեսսը։

ՀՀ-ում ԵՄ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել