Լրահոս
Օրվա լրահոսը

Դա հաղթողի հոգեբանություն չէ, սրանք փրփուրներից կախվելու գործողություններ են. Ղազինյան

Օգոստոս 02,2026 15:20 Share

«Իրենց ցանկությունն է այստեղ չտեսնել բանավեճ»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստանից» պատգամավոր Դավիթ Ղազինյանը:

«Մենք կմտնենք այն քննարկման մեջ, որը մեր ամբողջ հանրությունը կտեսնի, որ ի շահ ՀՀ-ի ու ժողովրդի է: Մեր գլխավոր օրակարգը իշխանությանը հեռացնելն է, ոչինչ չի փոխվել»,- հավելեց Ղազինյանը:

Օրենսդրական նախագծերին անդրադառնալով՝ Ղազինյանն ասաց, որ հիմա չի կարող փակագծեր բացել, որովհետև դեռ քննարկումներ են ընթանում.

«Մենք ունենք արդեն շատ գաղափարներ, որոշ դեպքերում՝ արդեն պատրաստ օրենսդրական նախաձեռնություններ»:

Անդրադառնալով իշխող ուժի կողմից «Ուժեղ Հայաստանի» բարեգործությունն արգելող հնարավոր օրենսդրական նախագիծ խորհրդարան բերելու վերաբերյալ հարցին՝ Ղազինյանն ասաց.

«Դուք պատկերացնո՞ւմ եք մեր ժողովրդի վերաբերմունքը՝ արգելել որևէ բարերարի ինչ-որ նվեր անել: Աննորմալությունն էլ ինչ-որ տեղ ունի: Դե թող բերեն, կտեսնենք: Չեմ կարծում՝ հաջողի դա իրենց, որովհետև նույնիսկ իրենց ընտրողները իրենց կգամեն անարգանքի սյունին: Չի կարելի այդպիսի բան անել: Այնպես չէ, որ Սամվել Կարապետյանը նոր-նոր քաղաքական ուժի ստեղծումից հետո սկսեց բարեգործություն անել»:

Հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ Սամվել Կարապետյանը կարող է արժանանալ Գագիկ Ծառուկյանի ճակատագրին, Ղազինյանը պատասխանեց.

«Դա հաղթողի հոգեբանություն չէ, սրանք փրփուրներից կախվելու գործողություններ են: Դրան կարելի է անվանել ռեյդերսկի զախվատ: Հիմա կասեն՝ ռուսամետ բան, դա գիտեմ, դա եմ ասում: Չի լինում: Եվրոպա գնացողը… եթե ինքը ասեր՝ գնում եմ Հյուսիսային Կորեայի ճանապարհով, լրիվ նորմալ կլիներ, ոչ մեկ չէր էլ մեղադրի: Կասեր՝ դե Հյուսիսային Կորեայի ճանապարհով ես գնում, մի հատ կնոպկով ազգը պետք է լացի… Նույն եվրոպացին այս նույն մեր երկրում կատարվողի կեսը թույլ չէր տա իր երկրում կատարվի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարն՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել