Region Monitor. «Անկարայի քաղաքականության կենտրոն»-ի (Ankara Policy Center) նախագահ Մեհմեթ Ֆաթիհ Ջեյլանը հյուրընկալել է փոխանակման ծրագրի շրջանակներում Թուրքիայում գտնվող հայ և թուրք լրագրողներին։ Զրույցի ընթացքում Ջեյլանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարներին, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Անկարա-Բաքու հարաբերություններին, սահմանային ենթակառուցվածքների նախապատրաստմանը և տարածաշրջանային կապակցվածությանը։
Ջեյլանի համոզմամբ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար երկկողմ խոչընդոտներ չկան, իսկ հիմնական խնդիրը շարունակում է մնալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների չկարգավորված լինելը. «Հայաստան-Թուրքիա հարաբերություններում խոչընդոտներ չկան, խնդիրը միշտ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն են։ Թուրքիան նույնպես անհամբերությամբ սպասում է սահմանների բացմանը»,- ասել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































