«Հայտարարում եք, թե մենք ընտրակաշառք ենք բաժանել։ Ուշադիր եղեք Ձեր խոսքերում։ Նույն հաջողությամբ կարող եմ ասել՝ Դուք մարդասպան եք։ Իհարկե, չեմ ասի նման բան։ Եթե իշխանական մեխն ու չագուչը մեր ձեռքը լիներ, մի հատ էլ ձայնագրություն կսարքեինք, կասեինք՝ Դուք մարդասպան եք»,- դիմելով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանին, որի թեկնածությունն այժմ ՀՀ ԱԺ նիստի ժամանակ քննարկվում է, այսպիսի դիտարկում արեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հայկ Ֆարմանյանը (լուսանկարում)։
Ըստ նրա՝ ՀՀ-ն չունի տնտեսական որևէ ռեսուրս հարաբերությունները փչացնել որևէ գործընկեր երկրի, հատկապես՝ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ, որի հետ ունենք 8 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն․ «Բա որ այդքան ինքնիշխան էիք, ինչի՞ է ՀՀ վարչապետը նախաձեռնել հանդիպել Միշուստինի հետ, արդյունքի չի հասել, հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, արդյունքի չի հասել։ Նախկինում ասում էիք՝ ինչքանով ԵԱՏՄ-ն է մեզ պետք, այդքանով մենք ենք պետք ԵԱՏՄ-ին։ Փաստորեն այդ թեզն էլ չաշխատեց»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































