Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը քաղաքական գլխավոր մրցասպարեզում բարեկրթության ակնկալիքից է խոսում, իսկ ինքը շարժվում է հաշվեհարդարի գործիքակազմով. Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 07,2026 12:52 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանությունը քաղաքական գլխավոր մրցասպարեզում բարեկրթության ակնկալիքից է խոսում, իսկ ինքը շարժվում է հաշվեհարդարի գործիքակազմով։

Մեկից բիզնես են խլում, մյուսից` ազատություն, երրորդից փորձում են խլել կրոնական համոզմունքներն ու ազատությունը։
Ունի՞ այս ռեժիմը որևէ սահման, որը դեռ չի հատել։ Կարծում եմ դժվար։ Խնդիր ունի՞ Վեհափառին, եպիսկոպոսներին դատարաններ, քննչականներ, դատախազություններ կամ բանտեր տանելու։ Միանշանակ ոչ։

Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, սակայն այս ամենին վերջ տալու, հանդարտվելու և խաղաղվելու ճանապարհն իշխանափոխությունն է։

Եթե գործընթացների կենտրոնացումն այդ ուղղությամբ չէ կամ դրան հասնելու համար պատշաճ աշխատանք չի տարվում, ապա ռեժիմին իր անբարոյական ու կազմաքանդող քայլերում կանգնեցնել չի լինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31