Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում կանխվել է հրդեհի տարածումը

Օգոստոս 13,2026 19:15 Share

Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները։ Նրանք անմիջապես սահմանազատել են տարածքը՝ կանխելով կրակի տարածումը։

Հրշեջ-փրկարարների ու պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է։

Քաղաքացու անվտանգության ապահովման հանձնառությամբ գործող փրկարարներն ու պարեկները ամեն օր պատասխանատու ծառայություն են իրականացնում՝ օպերատիվորեն արձագանքելով յուրաքանչյուր ահազանգի։

 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել