Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն կվերանվանվի Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարություն

Օգոստոս 20,2026 11:53 Share

Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է Արտաքին գործերի նախարարությունն անվանել Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարություն։ Այս մասին կառավարության նիստում ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Սկզբունքորեն այսօր առաջավոր փորձը հենց սրա մասին է, որովհետեւ զարգացած շատ երկրներում հենց անվանման մեջ արտահայտվում է՝ արտաքին գործերի եւ առեւտրի նախարարություն կամ տարբեր կերպ, բայց նախարարության մանդատի մեջ սովորաբար միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը մտնում է։ Մեր դեպքում դա տեղի չի ունեցել, քանի որ պետք է ընդունել, որ Երրորդ Հանրապետության ողջ գոյության ընթացքում Արտաքին գործերի նախարարության գործունեության 75-80 տոկոսը կապված է եղել հակամարտության կամ հակամարտության օրակարգից բխող գործողությունների եւ գործունեության վրա։ Հիմա մենք գործունեության այս ուղղությունը պետք է շատ ակտիվացնենք, մանավանդ, որ մենք դեսպանատների բավականին լավ ցանց ունենք։ Միջազգային տնտեսական կապերը պետք է լինեն մեր դեսպանատների եւ դիվանագիտական ծառայության ամենօրյա աշխատանքային օրակարգի մեջ»,- ասաց Փաշինյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31