Լրահոս
Օրվա լրահոսը

Վերոնիկա Զոնաբենդն ու Սիրանուշ Սահակյանը հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ

Օգոստոս 20,2026 11:57 Share

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդըօգոստոսի 17-ին հանդիպել են ՀՀ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության, Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասաց Սիրանուշ Սահակյանը:

Նա տեղեկացրեց, որ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Վերոնիկա Զոնաբենդի՝ Բաքու կանանց միջազգային մարդասիրական առաքելության իրականացման նախաձեռնությանը:

«Վերոնիկա Զոնաբենդն առաջարկել է մինչև օգոստոսի վերջ կառավարության կողմից նշանակել պատասխանատու անձ՝ ոչ միայն մարդասիրական առաքելության հետ կապված հարցերի, այլև մարդասիրական հարցերի ամբողջ շրջանակի շուրջ մշտական հաղորդակցության համար։ Կառավարության ներկայացուցիչները խոստացել են քննարկել բարձրացված հարցերը և պատասխանել դրանց, ինչպես նաև հստակեցնելուն պես տրամադրել նաև պատասխանատու անձի կոնտակտային տվյալները», – նշեց Սիրանուշ Սահակյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել