Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական իշխանությունները ռազմական վարժարանի են վերածել բռնազավթված Մարտունու շրջանում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցին

Օգոստոս 20,2026 12:33 Share

Ադրբեջանական իշխանությունները ռազմական վարժարանի են վերածել բռնազավթված Մարտունու շրջանում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցին, ինչը մշակութային ժառանգության պահպանության ոլորտի մի շարք միջազգային կոնվենցիաների ուղղակի խախտում է։

Ինչպես երևում է «CBC» լրատվական ալիքի ռեպորտաժից, պատմության և մշակույթի հուշարձանի պահպանման գոտում անմիջականորեն անցկացվում են հրետանային հրաձգությամբ մարտական ուսումնավարժություններ, ինչը վտանգի տակ է դնում օբյեկտի բուն գոյությունը։

Եկեղեցին արդեն զգալիորեն տուժել էր 1988-1991 թվականներին, երբ հայ բնակչության դուրսմղումից հետո տարածքն անցավ ադրբեջանական զինված տարրերի վերահսկողության տակ։ Այն ժամանակ ոչնչացվել էր ԼՂԻՄ իշխանությունների տեղադրած ծածկը, և էապես վնասվել էին Արցախում ուղղափառ մշակույթի այս եզակի հուշարձանի պատերը։

Տարածքի նկատմամբ վերահսկողության վերականգնումից հետո տաճարը ներառվել էր ԼՂՀ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում և վերցվել պետական պահպանության տակ։

Եկեղեցին հիմնադրվել է 16-րդ Մինգրելական գրենադերական գնդի կողմից 1864 թվականին՝ այստեղ տեղակայման ընթացքում, և օծվել է 1868 թվականի փետրվարի 9-ին՝ Տիրոջ Պայծառակերպության պատվին։ Խորհրդային տարիներին, դարաշրջանի ընդհանուր միտումներին համապատասխան, շենքը ենթարկվել է մասնակի վերականգնման և ԼՂԻՄ իշխանությունների կողմից օգտագործվել որպես պահեստային տարածք։

Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել