ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը քվեարկության դրեց այսօր ժամը 18։ 30-ից մինչև 20։00 մեկ լրացուցիչ նիստ անցկացնելու հարցը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իրենց խմբակցությունը մինչև քվեարկությունն ընդմիջում է խնդրում․ «Այս հարցի քննարկումը հապճապ է դրվում, և բազմաթիվ պատգամավորներ իրենց օրն արդեն պլանավորել են։ Նպատակահարմար ենք համարում նման հարցերի քննարկումները կազմակերպել նախօրոք»։
Վահագն Ալեքսանյանն ասաց, որ արդեն քվեարկություն տեղի է ունեցել և հայտարարեց արդյունքները․ «Կողմ` 56, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 8։ Որոշումն ընդունված է»։ Այնուհետև դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ ասաց․ «Դուք ասացիք, որ ուզում եք լրիվ ծավալով աշխատել. մենք այդպես հասկացանք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































