«Սա դասական քաղաքական հետապնդում է երրորդ նախագահի և իր թիմակիցների հանդեպ։ Մենք արդեն ութ տարի է՝ տեսնում ենք, թե այս ուզուրպացված դատական համակարգն ինչպես է փորձում մարդկանց անդորրը խանգարել, շինծու քրեական գործերի շրջանակում ստեղծում այնպիսի իրավիճակ, որ մարդկանց լռեցնեն»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող դատական գործընթացներին։
Հենրիխ Դանիելյանը ցավով նշեց, որ կան ընդդիմադիր շերտեր, որոնց խոսույթը չի տարբերվում «նիկոլական թեզերից»։
Անդրադառնալով Ադրբեջանից հնչող խոսույթին՝ Հենրիխ Դանիելյանն ասաց․ «Նախկինում մենք ունեցել ենք ազատ, անկախ Արցախ։ Իլհամ Ալիևն իրենց համարում է պարտված Սերժ Սարգսյանին։ Այդ մասին ուղիղ խոսում է»։
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































