Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազմաթիվ են ահազանգերը, երբ տան տերերը վարձակալ արցախցիներին տանից դուրս են հանում կամ կտրուկ բարձրացնում վարձավճարը՝ այլ, ավելի բարձր առաջարկ ունենալու պատճառով». Մեսրոպ Առաքելյան

Օգոստոս 20,2026 23:15 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անշարժ գույքի շուկայում վերջին շաբաթների հերթական ակտիվության առաջին տուժողները կրկին արցախցիներն են։

Բազմաթիվ են ահազանգերը, երբ տան տերերը վարձակալ արցախցիներին տանից դուրս են հանում կամ կտրուկ բարձրացնում վարձավճարը՝ այլ, ավելի բարձր առաջարկ ունենալու պատճառով։

Այս ամենի գլխավոր պատասխանատուն իշխանություններն են, որոնք Արցախի բռնի տեղահանումից երեք տարի անց էլ դեռ չեն ապահովել արցախցիներին բնակարաններով։

Այս պահի դրությամբ պետական ծրագրերով բնակարան են ձեռք բերել 120.000 արցախցուց ընդամենը 19.000-ը՝ 16%-ը։

100.000 արցախցիներ շարունակում են տուժել Նիկոլ Փաշինյանի իշխանության անպատասխանատու քաղաքականությունից՝ արդեն նաև Հայաստանում։

Այս ամենն ունի մեկ նպատակ՝ անել ամեն ինչ, որ արցախցիները այս անգամ լքեն նաև Հայաստանը, սակայն ի պատիվ արցախցիների, նրանք համառ ու բարդ պայքարի գնով շարունակում են ապրել իրենց հայրենիքում։

Վարձով տուն տված մեր հայրենակիցներին խնդրում եմ ըմբռնումով մոտենալ վարձակալ արցախցիներին, իրենց համար այս դժվար ժամանակահատվածում շարունակենք մեր հոգատարության մի մասը նվիրել ամենադաժան ողբերգություն ապրած մեր քույրերին և եղբայրներին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31