«Պարոն Հարությունյան, դուք ճիշտ եք, ժողովրդավարության հիմնասյուներից մեկն այն է, ամենաառանցքային դրույթն այն է, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Այն ժողովուրդը, որը ձեր իշխանությանը 50%+1 քվե չի տվել։ Այն ժողովուրդը, որի կեսից ավելին չի ընտրել ձեր իշխանությանը․ շուրջ 600 հազար ՀՀ հպարտ քաղաքացիներ իրենց ձայնը տվել են ընդդիմությանը։ Նրանցից 60 հազարի ձայնի վրա ձեր իշխանությանը, կներեք՝ թքած ունի, քանի որ այս խորհրդարանում բացակայում է չորրորդ խմբակցությունը՝ ԲՀԿ-ն»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
Այնուհետև մտահոգություն հայտնեց, որ ընդդիմադիր ուժերը պատշաճ ներկայացված չեն Հանրային հեռուստաընկերության եթերում ու նշեց․ «Փորձելու ենք այնպես անել, որ հանրության միջոցները ծառայեն հանրությանը՝ լայն իմաստով, և ոչ թե նրա՝ միայն մեկ հատվածին կամ իշխանական նեղ խմբակին՝ թույլ տվեք այս բառն օգտագործել»։
ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանին այս բառը դուր չեկավ ու ասաց․ «Կներեք, բայց այդ բառը լավ բառ չէ, խորհուրդ եմ տալիս չօգտագործել, թե չէ մեր խմբակցության անդամներն էլ են սկսելու օգտագործել»։
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները դահլիճից հակադարձեցին։ Վահագն Ալեքսանյանն էլ ասաց․ «Էդ դեպքում օգտագործեք»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































