Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշքեկում տեղի է ունեցել Էրդողան-Ալիև հանդիպում

Սեպտեմբեր 01,2026 12:45 Share

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների 26-րդ գագաթնաժողովին։

Գագաթնաժողովի շրջանակում Էրդողանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումը կայացել է երկկողմ ձևաչափով։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հրապարակել է հանդիպման մանրամասները։

Կողմերը քննարկել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Էրդողանը նշել է, որ հատկապես էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում Թուրքիայի և Ադրբեջանի իրականացրած համագործակցության քայլերի նշանակությունը տարածաշրջանում ստեղծված պայմաններում ավելի լավ է ընկալվում։ Նրա խոսքով՝ «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքի հիման վրա հարաբերությունների խորացումն ու զարգացումը բոլոր ոլորտներում կնպաստի երկու երկրների շահերին։

Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության հաստատումը «կենարար ուժ» կհաղորդի տարածաշրջանին։

Հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Անթալիայում կայանալիք COP31 գագաթնաժողովին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել