Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր ուժերը պետք է հստակ ձեւակերպեն՝ իրենց համար Արցախի հարցը կա՞, թե՞ ոչ․ Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 02,2026 15:14 Share

Իշխանությունները հետևողական քաղաքականություն են տանում Արցախի հարցը, արցախահայության խնդիրները և վերադարձի թեման հիմնովին փակելու ուղղությամբ։ Ընդդիմադիր ուժերը՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական, պետք է հստակ ձևակերպեն՝ իրենց համար Արցախի հարցը կա՞, թե՞ ոչ․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը։

ՀՀԿ անդամներն այսօր՝ Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի օրն այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Բանախոսի գնահատմամբ՝ առնվազն արցախահայերի վերադարձի, ապա նաեւ Արցախի վերադարձի թեման պետք է պահել քննարկելի դաշտում, միջազգայնացնել հարցը և պատրաստ լինել, որպեսզի աշխարհաքաղաքական նպաստավոր պահի՝ լինի 5, 10, թե 50 տարի անց, հայ ժողովուրդն ունենա գաղափարական հենք՝ գործելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Տիգրանաշենը Ջերմուկի օկուպացված տարածքների հետ համեմատելու մասին հարցին էլ, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այդ համեմատությունները բացառապես ադրբեջանական պահանջներից են բխում և սպասարկում են Ադրբեջանի շահերը։ Իր հավաստմամբ՝ Տիգրանաշենն Ադրբեջանի կազմ փոխանցվելու կամ անկլավի կարգավիճակ ստանալու վերաբերյալ որևէ իրավական փաստաթուղթ գոյություն չունի։

«Հայաստանի խորհրդայնացման պահին Տիգրանաշենը եղել է Սովետական Հայաստանի կազմում։ ԽՍՀՄ տարիներին կոլխոզների կամ սովխոզների միջև հողերի օգտագործման փոփոխությունները չէին ենթադրում միութենական հանրապետությունների միջև տարածքային/սահմանային փոփոխություն, ինչի համար անհրաժեշտ էր հատուկ մարմնի և երկու հանրապետությունների պաշտոնական համաձայնություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տիգրան Աբրահամյանը ցավով է արձանագրում, որ ընդդիմությունը նույնիսկ տարրական իրավական և հումանիտար հարցերում միասնականություն չի դրսևորում։ Հարցը վերաբերվում էր ՀՀ երկրորդ նախագահի հերթական կալանավորումից հետո, նրա թիմակիցների՝ ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին ուղղված մեղադրանքների ակտիվացմանը։

Տիգրան Աբրահամյանի բնութագրմամբ, Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի կալանավորումները բացարձակ ապօրինի են, և նրանք ունեն քաղբանտարկյալի կարգավիճակ․ «Անհասկանալի և անընդունելի է որոշ ընդդիմադիր խմբերի կողմից շեշտադրումները փոխելու և այլ քաղաքական գործիչների (օրինակ՝ Սերժ Սարգսյանի) կալանավորման թեման բարձրացնելու փորձերը, փոխանակ ջանքերն ուղղելու իշխանության ապօրինի գործողությունների դեմ պայքարին։ Քաղաքական խմբերը պետք է հստակ գիտակցեն երկրի առաջնահերթությունները և աշխատեն ճիշտ թիրախների վրա»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930