Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը՝ Պռոշյանի գյուղապետի սպանության գործը «քաղաքական հողից» շեղելու մասին

«Մեր պահանջը հետեւողական է լինելու , որ գործի բացահայտման ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացվեն: Եթե այդքան արագ արդեն ձերբակալվածներ կան, հույս է ներշնչում, որ այս գործը լիարժեք բացահայտում կունենա»,- Aravot.am-ին ասաց Աժ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Պռոշյան համայնքի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով նույն գյուղի բնակիչներ   Արայիկ եւ Արտակ Պետրոսյանների ձերբակալությանը: Պարոն Մինասյանից հետաքրքրվեցինք՝

Մարտունեցիները Րաֆֆի Հովհաննիսյանին «ուխաժիվատ» արեցին. «Հմմեն էլ գուզեն, որ էդ Ռաֆիկն էղի» (տեսանյութ)

Ժենիկ մայրիկը վստահեցնում էր, որ Ռուբեն Հակոբյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը շատ նման են իրար: «Կսեն՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ա գալիս: Եկել ենք՝ ուխաժիվատ անենք, ինքը լավ մարդ ա»,- երեկ Մարտունիում երկու մեծահասակ կին հրապարակում, քարերի վրա նստած՝ սպասում էին Րաֆֆի Հովհաննիսյանին: Aravot.amի հետ զրույցում 70-ամյա վարդենիկցի Ժենիկ Օհանյանը վստահեցրեց՝ «Վարդենիկցիներ հմմեն էդրան ա ընտրած»: Մեր դիտարկմանը,

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում

    Ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանությունում էր հյուրընկալվել ԵԽ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի Եվրոպական կոմիտեի պատվիրակությունը, որը գլխավորում էր պատվիրակության ղեկավար Ժան Պիեռ Ռեստելինին: Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների պետեր և ղեկավար աշխատողներ: Հանդիպումը բացեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Հյուրերին փոխանցելով ՀՀ ոստիկանության պետ,

Հայաստանի եւ Վրաստանի 2 ոլորտների համեմատություն

 Վրաստանում  ոռոգման ջուրն անհամեմատ էժան է   Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի (որը սահմանակից է Վրաստանին) բնակիչները «Առավոտի» թղթակցին  հայտնեցին, որ մեկ հեկտար  հողատարածքը սեզոնի ընթացքում  ինքնահոս ջրով ոռոգելու համար իրենք վճարումեն 55 հազար դրամ ջրի վարձ: Դեբեդի մյուս ափին  նույնքան հողատարածք ոռոգելու համար Վրաստանի բնակիչները վճարում են 15 լարի, այսինքն՝ մոտ 3750 դրամ: Ախալքալակի շրջանի 

Malibu Times. «Ալեքսանդրա Ավագյան. լուսանկարիչ՝ Մալիբուի լողափից»

Ալեքսանդրա Ավագյանը 29 տարվա ֆոտոլրագրողի իր գործունեության ընթացքում հասցրել է նկարել Բեռլինի պատի քանդումը, Չեխոսլովակիայի Թավշյա հեղափոխությունը, ինչպես նաև իր կյանքը վտանգի էր մատնել Լիբանանում՝ լուսաբանելով «Հեզբոլահ»-ին: Գրում է «Մալիբու թայմս» թերթը: Ապրիլի 4-ին նա ցուցահանդես-դասախոսություն կունենա Լոս Անջելեսում, «Մալիբուի պատանիից՝ հակամարտությունների լուսանկարիչ և այլ» խորագրով: «Դա այն մասին է, թե ինչպես մի աղջիկ, որը

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվել

Ապրիլի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: Դիտարկման ժամանակ

Հախվերդյանը Սերժ Սարգսյանին որպես մարդ սիրում է, բայց չի հանդուրժում՝ որպես նախագահ

Երգահան Ռուբեն Հախվերդյանը չի հերքում,որ Սերժ Սարգսյանից 30,000 ԱՄՆ դոլար է ստացել՝ կոնկրետ նպատակի համար։ Նա խոստովանում է՝ Սերժ Սարգսյանը լավ մարդ է, սակայն նրան չի կարող հանդուրժել ՀՀ նախագահի աթոռում; Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում:

Հրաչ Մուրադյանի սպանության մասին. «Էդ ո՞ր վախկոտն էր… թուրք ենք ասում, մեր մեջ է էդ թուրքը»

Րաֆֆի Հովհաննիսյանն Աշտարակում  դատապարտեց Պռոշյանի գյուղապետի սպանությունը: Այսօր Աշտարակում Րաֆֆի Հովհաննիսյանն ամփոփեց իր հետընտրական մարզային այցելությունները: Նա անդրադարձավ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը. «Հրաչ Մուրադյանը՝ ազատամարտիկ, ազգային հերոս, դաշնակցական մեր ընկերը վաղը հայրենի հողին պիտի հանձնվի: Էդ ո՞ր վախկոտը՝ թուրք ենք ասում, ադրբեջանցի, չգիտեմ, մեր մեջ է էդ թուրքը, մեր մեջ է էդ թշնամին, հայտնաբերեք:

ՀՀ-ում կստեղծվի նավթամթերքների մարքեթինգի և առաքման հայ-ռուսական ձեռնարկություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիարկությանը: Կառավարության ղեկավարը ողջունել է «Ռոսնեֆտ» և «Օյլ տեխնո» ընկերությունների նախաձեռնությամբ Հայաստանում նավթամթերքների մարքեթինգի և առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախագիծը և նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է դրանում: «Ուրախ ենք նման լուրջ ներդրողի՝ հայկական շուկա մուտք գործելու կապակցությամբ, և կներդնենք բոլոր

Orange-ը Հայաստանում կմեկնարկի Samsung Galaxy S4-ի վաճառքը մայիսի 4-ին

Մեկնարկել է նախնական գրանցումը:     Այսօր Orange-ը հայտարարեց, որ մայիսի 4-ին կներկայացնի Samsung Galaxy S4 սմարթֆոնը Հայաստանում: Նրանք, ովքեր ցանկանում են առաջինը ձեռք բերել այս սմարթֆոնը, կարող են այսօրվանից սկսած նախնական պատվեր կատարել https://orangearmenia.am/samsung/pre-registration էջում կամ Orange-ի խանութներում: Առաջին անգամ Samsung-ը ներկայացրեց իր երկար սպասված Samsung Galaxy S4 սմարթֆոնը մարտի 14-ին, Նյու Յորքում: Համաշխարհային

ՀԱԿ-ի ցավակցական հայտարարությունը

Ապրիլի 2-ին ահաբեկչության զոհ է դարձել Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանը։ Բարձր մակարդակում իշխանության համար պայքարում բռնության, այդ թվում մարդասպանության գործադրումը որպես խնդիր լուծելու միջոց, բնականաբար, պիտի պրոյեկտվեր նաեւ ստորին օղակներում։ Դրա բարձրակետը 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճիրն էր, որին հաջորդած շրջանում, ահա, արդեն որերորդ դեպքն է, երբ ահաբեկչության զոհ են դառնում պետական պաշտոնյաներ, այդ

Ինչո՞ւ Վարդան Ղուկասյանի, ինչպես նաև Անիի նախկին ոստիկանապետի ընտանիքները չեն ներկայանում դատարան

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվում է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` Հարությունը: Սակայն այսօր դատը չկայացավ դատակոչված վկաների չներկայանալու պատճառով: Վկաների փոխարեն դատարան ներկայացավ ոստիկանության աշխատակիցը` տեղեկացնելով, թե ում են փորձել բերման ենթարկել, սակայն

Արքմենիկ Նիկողոսյան. Ճառելու հարթակները գրողինը չեն

Գրականագետ, գրաքաննադատ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով բազմիցս արծարծվող այն թեմայի մասին, թե  գրողը պիտի լինի նաեւ քաղաքացի, նշեց. «Գրողն ուզի-չուզի քաղաքացի է, ուղղակի քաղաքացի կոչվածի ընկալումներն են մեզանում խախուտ: Մենք ի՞նչ ենք ուզում գրողից, որ նա անպայման սովետական ժամանակների մայիսի 9-ի, նոյեմբերի 7-ի ցույցերի պես քայլի ժողովրդի առջեւով եւ

Hollywood Life. Ռոբ Քարդաշյանը սիրավեպ է սկսել հայ աղջկա հետ

Քիմ Քարդաշյանի եղբայրը՝ հեռուստաաստղ Ռոբ Քարդաշյանը Թվիթերում հրապարակել է իր նոր ընկերուհու լուսանկարները, գրում է «Հոլիվուդ լայֆ» պարբերականը: Նրա նոր ընկերուհու անունն է Նազա Ջաֆարյան, նրանք մի քանի ամիս է արդեն հանդիպում են: Պարբերականը հիմնվելով իր աղբյուրին, բայց չբացահայտելով նրա անունը, գրում է, որ Ռոբը Նազայի հետ ծանոթացել է իր մոտ ընկերոջ՝ Բրենդոն Քափլանի միջոցով:

ՀԱԿ-ը դուրս կգա Էթիկայի հանձնաժողովից

Այս օրերին ԱԺ ՀԱԿ խմբակցությունը վերանայում է իր մասնակցությունը Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նիստերին. «Անկեղծ ասած` ես այլեւս շատ չեմ հետաքրքրվում այդ հանձնաժողովով, քանի որ անիմաստ եմ համարում մեր մասնակցությունն այնտեղ եւ կարծում եմ իրականում մենք կդադարեցնենք մեր մասնակցությունն այնտեղ, խմբակցությունը կարծում եմ դրական որոշում կկայացնի իմ ներկայացրած տեսակետին»,- ասում է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։ Տիկին

Հանրային խորհուրդը ապրիլի 11-ին կքննարկի «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը

Ապրիլի 3-ին ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ էին հանդիպել Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդաչուներ՝ ներկայացնելով իրենց մտահոգությունը «Արմավիա»-ի ներկա իրավիճակի վերաբերյալ և քննարկելով դրա հետևանքները օդաչուների հետագա գործունեության վրա: ՀԽ նախագահն առաջարկել էր «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի, հայ օդաչուների խնդիրների և ընդհանրապես Հայաստանի քաղավիացիայի ապագայի վերաբերյալ կազմակերպել քննարկում՝  շահագրգիռ բոլոր կառույցների

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով կա երկու կասկածյալ

Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով այս պահին կա երկու կասկածյալ`  1980 թ. ծնված  Արտակ Պետրոսյանը և 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանը: Հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունը հիմնավորելու կամ հերքելու ուղղությամբ  օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում են: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն

NDI-ն դատապարտում է ադրբեջանական մամուլի հրապարակումները

«Ազգային դեմոկրատական ինստիտուտ» (National Democratic Institute – NDI) անվամբ ամերիկյան հասարակական կազմակերպությունը դատապարտել է իր գործունեության մասին ադրբեջանական պարբերականներում հրապարակված հաղորդագրությունները։ Կազմակերպության տնօրեն Քենեթ Ուոլաքը երեկ տարածել է հայտարարություն, որով «պրոպագանդա եւ բացարձակապես անհիմն զրպարտություն» է որակել այդ հոդվածները։ «Կեղծ պնդումների անվերջանալի հրապարակումը դրանք ճշմարիտ չի դարձնում», – հայտարարել է Ուոլաքը։ Ադրբեջանական մամուլում լույս են

Մեղավոր է ճանաչվել` անմեղ անձանց ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել սուտ մատնություն կատարելու համար Գորիս քաղաքի բնակչուհի Ա.Առաքելյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման: Դատարանում հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ա.Առաքելյանը, համաքաղաքացիներ Մ.Միրզոյանի եւ Դ.Հայրապետյանի հետ իր կամքով գնացել է սրճարան, որից հետո, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ոստիկանության Գորիսի բաժնում գրավոր հաղորդում տալու եղանակով կատարել

Gameranx. «Համակարգչային խաղերի հերոսները Անիում»

«Գեյմռենքս» խաղերի պարբերականը առաջարկել է 10 վայր, որը կուզեին տեսնել համակարգչային խաղերի հերոս Լարա Քրոֆթին և Նաթան Դրեյքին: Առաջարկված վայրերի մեջ ընդգրկված է նաև Անի քաղաքը: «Ժամանակին Անին հայկական թագավորության մայրաքաղաքն էր: Մեծ քաղաք, որը հարստացել էր առևտրի միջոցով», – գրում է պարբերականը, – «Այսօր Անին ավերակների դաշտ է՝ Թուրքիայի հեռավոր մասերում: Անին ի վերջո

Րաֆֆի Հովհաննիսյան «Իմ հետեւից չբամբասեք, ժուչոկ չծառայեք» (Տեսանյութ)

Նա առաջարկում է Սերժ Սարգսյանին «թարգել նախագահական այս աթոռակռիվը»: Այսօր մարզային այցելությունների շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին Վանաձորում էր: Իր ելույթում «Ժառանգության» առաջնորդը կոչ արեց վանաձորցիներին եւ ամբողջ հայությանը միասնական լինել: «Մեր ճանապարհը բաց է բոլորի համար անխտիր, ես կդիմեմ ցանկացած հայ մարդու, կզանգեմ ցանկացած հեռախոսի համարով, միայն թե ժողովուրդը միասնական լինի, բայց իմ հետեւից չբամբասեք,

«Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին խաբել է». Գալուստ Սահակյանը եւ վերլուծաբանները` ապրիլի 9-ի մասին

Եթե գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի ընտրություններում պաշտոնապես երկրորդ տեղն զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեն ապրիլի 9-ից հետո, ապա հասարակության մոտ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ վստահությունը կնվազի, նրա պարտությունն ավելի կխորանա, որովհետև հասարակությունն այլ բան էր սպասում նրանից. այս կարծիքին է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը

Հետաքրքիր փաստեր սոցցանցերի մասին

Սոցցանցերում գրանցված երեխաների մոտ 23 տոկոսը օնլայն է լինում միջինը 7-ից 14 ժամ, 57 տոկոսը՝ 12-ից 14 ժամ, իսկ 20 տոկոսը՝ 21 ժամից ավելի: Ըստ հետազոտությունների՝ աշխարհի ամեն երրորդ ամուսնալուծությունը տեղի է ունենում սոցցանցերի պատճառով: Սոցկայքերում ծանոթությունների հետևանքով ամուսնական դավաճանությունների թիվը եռապատկվել է:   Աշխարհի տարբեր երկների մարդկանց մոտավորապես 57 տոկոսը մինչև իրական կյանքում ծանոթանալը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Թարգե՛ք, Սերժ. իմ թագուհին՝ Ալվարդն է այնտեղ գերեզմանոցում պառկած»

Նա դիմելով Ծառուկյանին, Հրանտ Մարգարյանին, ՀԱԿ-ին ու Սերժ Սարգսյանին՝ ասաց, որ ոչ մեկն էլ «թագավոր ախպեր» չէ

Ռախմանինովի ստեղծագործություններն Արևիկ Գրիգորյանի կատարմամբ

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ վոկալ երաժշտության համերգ` նվիրված Ս. Ռախմանինովի 140-ամյակին: Aravot.am-ի հետ զրույցում սոպրանո, օպերային երգչուհի Արևիկ Գրիգորյանը, որը կատարեց 11 ստեղծագործություն Ռախմանինովից, նշեց, որ Ռախմանինովն իր ստեղծագործական կյանքում շատ մեծ դեր է խաղացել: Որպես կատարողական արվեստ` այն շատ խիստ փիլիսոփայական է: Երգչուհին խոստովանում է, որ եթե մինչև վերջ չհասկանաս իր գրած

«Մեջս վրեժ լուծելու ցանկություն առաջացավ… ես փոսն ընկա ». Աղջկա խոստովանությունը

Արփինեն սիրահարվել էր ոչ իր ընտրությամբ: Այսպես է բնորոշում աղջիկը իր առաջին սերը: Մի ամառային օր էր, երբ ընկերուհու թաղամասում հանդիպում է Ստեփանին, վերջինիս բակի տղաների հետ ֆուտբոլ էր խաղում. «Երբ ես անցնում էի տարածքով, տղաները դեռ խաղում էին, ճանապարհս փակ էր, իսկ Ստեփանը, չնկատելով ինձ, գնդակը տշեց հենց իմ ուղղությամբ: Ոտքս ոլորվեց ու ես

«Սերժ Սարգսյան, Դուք պարտավոր եք Ազատ հայրանունը կրելով լինել Ազատության հրապարակում» (Տեսանյութ)

Վանաձորում իր ելույթի ժամանակ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին կոչ արեց ապրիլի 9-ին լինել Ազատության հրապարակում:

418.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Ապրիլի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 418.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 418.5 դրամ:

«Համացանցի գինը պետք է կազմի միջին աշխատավարձի 2-7%-ը». Գրիգորի Սաղյան

Հայաստանյան ու միջազգային ինտերնետ – միջավայրի նորությունների, կիբեռհարձակումների վիճակագրության, ինտերնետ սահմանափակումների ու արգելքների մասին` Գրիգորի Սաղյանի մեկնաբանությամբ:   «Ինտերնետում բոլորս վճարում ենք ԱՄՆ –ին, որն ունի շուրջ 150 սերվեր: Երկրորդ տեղում Ճապոնիան է սերվերների քանակով: Այսօր ամբողջ աշխարհը վճարում է ԱՄՆ-ին, միայն Չինաստանն է, որը ստեղծել է հատուկ իրենց համար չինական սերվեր և չի վճարում»,-

Մեկ տարով հետաձգվեց «Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերին պետական խրախուսման մասին» օրենքի նախագծի քննարկումը

Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովըքննարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Փոխնախարարը տեղեկացրեց, որ փոքր շտկումներ են տեղի ունեցել օրենքի նախագծում, մասնավորապես՝ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031