Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

NDI-ն դատապարտում է ադրբեջանական մամուլի հրապարակումները

Ապրիլ 04,2013 17:15 Share

«Ազգային դեմոկրատական ինստիտուտ» (National Democratic Institute – NDI) անվամբ ամերիկյան հասարակական կազմակերպությունը դատապարտել է իր գործունեության մասին ադրբեջանական պարբերականներում հրապարակված հաղորդագրությունները։

Կազմակերպության տնօրեն Քենեթ Ուոլաքը երեկ տարածել է հայտարարություն, որով «պրոպագանդա եւ բացարձակապես անհիմն զրպարտություն» է որակել այդ հոդվածները։ «Կեղծ պնդումների անվերջանալի հրապարակումը դրանք ճշմարիտ չի դարձնում», – հայտարարել է Ուոլաքը։

Ադրբեջանական մամուլում լույս են տեսել հոդվածներ, որոնց համաձայն` Ազգային դեմոկրատական ինստիտուտը միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին, խախտում է արտասահմանյան կազմակերպությունների աշխատանքի մասին օրենքները եւ ոչ թափանցիկ ֆինանսական քաղաքականություն է իրականացնում։

Ազգային դեմոկրատական ինստիտուտը, մինչդեռ, հայտարարում է, որ քաղաքացիական կազմակերպություններին, երիտասարդական խմբավորումներին եւ դեմոկրատական կառույցներին աջակցություն ցուցաբերելիս չի խախտում Ադրբեջանի օրենքները։

Ազգային դեմոկրատական ինստիտուտը 1995 թվականից է աշխատում Ադրբեջանում։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930