Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Արքմենիկ Նիկողոսյան. Ճառելու հարթակները գրողինը չեն

Ապրիլ 04,2013 17:47 Share

Գրականագետ, գրաքաննադատ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով

բազմիցս արծարծվող այն թեմայի մասին, թե  գրողը պիտի լինի նաեւ քաղաքացի, նշեց. «Գրողն ուզի-չուզի քաղաքացի է, ուղղակի քաղաքացի կոչվածի ընկալումներն են մեզանում խախուտ: Մենք ի՞նչ ենք ուզում գրողից, որ նա անպայման սովետական ժամանակների մայիսի 9-ի, նոյեմբերի 7-ի ցույցերի պես քայլի ժողովրդի առջեւով եւ ասի՝ կեցցե՛ կոմունիստական կոսակցությո՞ւնը…Ճառելու հարթակները քաղաքական գործիչներինն են, գրողինը չեն: Իսկ գրողը  ճառելուց, քաղաքականության խմորումների մեջ մտնելուց առաջ ունի ամենակարեւոր խնդիրը՝ պետականությունը կայացնելը»:

Գրականագետի ձեւակերպմամբ. «Թող ո՛չ մի իշխանություն հավակնություն չունենա ասելու, թե ի՛նքն է կայացնում պետականությունը: Պետականությունը կայացնում են գրականությունն ու մշակույթը:  Եվ հայ գրողը, ինչպես միշտ, այսօր էլ լծված է այդ նվիրական գործին: Իհարկե մեկ-մեկ նրանց տեսնում ենք հրապարակներում, որովհետեւ իրենք  գրող լինելուց զատ մարդիկ են, որոնց նյարդերը մեկ-մեկ չեն դիմանում ու գնում են Ազատության հրապարակ: Բայց դա չի նշանակում, թե Ազատության հրապարակ չգնալը հանցանք է, որովհետեի էսպես թե էնպես գրողն իր գործը անում է, իսկ գրողի քաղաքացիության լավագույն գրավականը իր գրականությունն է»: Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930