Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան «Իմ հետեւից չբամբասեք, ժուչոկ չծառայեք» (Տեսանյութ)

Ապրիլ 04,2013 17:07

Նա առաջարկում է Սերժ Սարգսյանին «թարգել նախագահական այս աթոռակռիվը»:

Այսօր մարզային այցելությունների շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին Վանաձորում էր:

Իր ելույթում «Ժառանգության» առաջնորդը կոչ արեց վանաձորցիներին եւ ամբողջ հայությանը միասնական լինել:

«Մեր ճանապարհը բաց է բոլորի համար անխտիր, ես կդիմեմ ցանկացած հայ մարդու, կզանգեմ ցանկացած հեռախոսի համարով, միայն թե ժողովուրդը միասնական լինի, բայց իմ հետեւից չբամբասեք, ժուչոկ չծառայեք: Ով անկեղծ է, պարոն Ծառուկյան, Հրանտ, Լեւոն, բոլորը միասին թող գան մեյդան, թող գան հրապարակ, կուսակցակռիվը, էժան խաղերը անցել են արդեն, ժողովուրդը որոշել է, մենք մեկ ազգ ենք, մեկ պետություն ենք, հասկացեք այսօրվա վիճակը: Եթե Ձեզ համար թագավոր է Սերժը, պարոն Ծառուկյան կամ պարոն Մարգարյան, կամ որեւէ այլ հարգելի հայրենակից, դա Ձեր գործն է, ինձ համար թագավոր է օրենքը, իրավունքը, ՀՀ-ն եւ մեր երեխաների ապագան»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին վերջերս ուղղված իր արտահայտությանը` Րաֆֆի Հովհաննիսյանը պարզաբանեց, որ առաջարկել է Սերժ Սարգսյանին թարգել աթոռակռիվն ու ժողովրդին ազատ թողնել:

«Սա աթոռակռիվ չէ, եւ ես Նոյեմբերյանում, երեկ էլ Շամշադինում ասացի` թարգենք նախագահական այս աթոռակռիվը, սա մեր հայրենիքի համար է, եկեք դուք եւ ես, պարոն Սարգսյան, մեր մեջի կյանքի վերջին կաթիլը ծառայենք սահմանի վրա` որպես զինվորներ, դուք ինձ Ձեր արվեստը ցույց կտաք, ես էլ Ձեզ` աշակերտ, եւ մեր ժողովուրդը ազատ թողնենք, ազատ իր իրավունքի մեջ, իր երեխաներով`ունենալով ոչ թե կուսակցապետություն, այլ Հայաստանի Հանրապետություն: Այդ երդումը միասին սահմանի վրա կատարենք»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930