Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեջս վրեժ լուծելու ցանկություն առաջացավ… ես փոսն ընկա ». Աղջկա խոստովանությունը

Ապրիլ 04,2013 16:38

Արփինեն սիրահարվել էր ոչ իր ընտրությամբ: Այսպես է բնորոշում աղջիկը իր առաջին սերը: Մի ամառային օր էր, երբ ընկերուհու թաղամասում հանդիպում է Ստեփանին, վերջինիս բակի տղաների հետ ֆուտբոլ էր խաղում. «Երբ ես անցնում էի տարածքով, տղաները դեռ խաղում էին, ճանապարհս փակ էր, իսկ Ստեփանը, չնկատելով ինձ, գնդակը տշեց հենց իմ ուղղությամբ: Ոտքս ոլորվեց ու ես քիչ մնաց ընկնեի: Շատ էր ցավում»,-պատմում է նա : Թեպետ տղան ներողություն է խնդրում, սակայն զայրացած աջիկը չի ընդունում. «Գնդակին նայելուց բացի մի քիչ էլ վերևները նայեք»,-հանդիմանում է նա: Այդ օրվանից հետո աղջիկը չարակամությամբ է նայում Ստեփանին, զայրույթն ավելի է աճում, երբ մի օր պատահաբար լսում է տղաներից մի քանիսի խոսակցությունը. «Արփին լավիկն է, չէ՞» ,-ասում է նրանցից մեկը, մինչ ուրիշները դրական բացականչություններ են անում, Ստեփանը կտրուկ հակադրվում է. «Ու՞մ ա, պետք սիրունությունը, քիթը տնկածի մեկն ա, կասկածում եմ, որ սեթևեթողի մեկն ա»: «Չգիտեմ՝ ինչո՞ւ ես ինձ ահավոր վատ զգացի ու միևնույն ժամանակ զայրացա, մեջս վրեժ լուծելու ցանկություն առաջացավ, մանավանդ երբ նկատում էի, որ առհասարակ անտարբեր կամ վատ հայացքով էր նայում»: Արփինեն որոշում է այնպես անել, որ տղան սիրահարվի իրեն, որպեսզի իր երազանքին չհասնելու դեպքում զգա այն ցավն ու վիրավորանքը, երբ աղջիկը զգաց իր հասցեին հնչած խոսքերը լսելու ժամանակ: Նպատակին հասնելու համար գրանցվում է համացանցում՝ սակայն ոչ իր անձնական տվյալներով, գտնում է տղային և խոսեցնում. «Տղաների հետ ծանոթանալը շատ հեշտ է: Ես չէի ուզում, որ նա իմանա, թե ով եմ, պարզապես ուզում էի խաղալ զգացմունքների հետ՝ իհարկե շատ դաժան չգտնվելով»:
Որոշ ժամանակ անց տղան գրում է, որ անտարբեր չէ, այլևս չի կարող այդպես շարունակել, որ աղջիկը նրան տանջում է: Արփինեն հավատում է նրան. փաստեր ուներ: Պատահել էր, որ տղային ժամադրել էր, հետո գնացել ու հեռվից դիտել էր տղայի սպասումներն ու լարված վիճակը, սակայն երբեք չէր ներկայացել ժամադրությանը: Իսկ տղան միշտ ներել էր աղջկան. «Ես ամեն անգամ մի բան էի պատճառաբանում, նա ստիպված էր ներել ինձ, համարյա սիրում էր, հետո էլ միշտ խոստանում էի, թե մյուս անգամ կգնամ հանդիպմանը»,-ասում է նա:
Արփինեն որոշում է դադարեցնել ամենը, հասկանում է, որ վրեժն արդեն վաղուց լուծված էր. «Չհասկացա, թե ինչու արեցի, արդյոք գոհ եղա իմ ստորությունից, չէ, չէ, իրականում ես ինձ շատ ավելի վատ զգացի, քան այն օրը՝այդ վիրավորանքը լսելիս»: Արփինեն որոշում է վերջ դնել ամենին՝ ջնջելով սոցիալական կայքի իր էջը, սակայն վերջին պահին տղան նրան հաղորդագրություն է ուղարկում այսպիսի բովանդակությամբ. «Լաուր (այդ անունով էր աղջիկը գրանցված), չես պատկերացնի, թե հիմա ինչքան կուզեի, որ կողքիս լինես, միայն կողքիս, ուրիշ ոչինչ պետք չէ»: Արփինեն անհանգստանում է , պարզվում է՝ տղայի ամանամոտ ընկերներից մեկն է մահացել: Արփինեն փորձում է թեկուզ էկրանից այն կողմ մխիթարել նրան:
Որոշ ժամանակ անց աղջկիկը նկատում է, որ խաղը դուրս է գալիս սահմաններից: «Ես հասկացա, որ ընկա փոսը, ես չկարողացա զսպել զգացմունքներս, նախօրոք չէի մտածել, որ չնախատեսված իրադրություն կլինի»:
Հիշում է ՝ երբեմն ուզում էր Սեփանին խոստովանել իր ով լինելը, կատարեր տղայի խնդրանքը՝ սոցիալական էջում նկարներ տեղադրելու հարցում: Բայց մինչ այդ որոշում է ճշտել, թե ինչ կարծիք ուներ տղան իր իրական «ես»-ի մասին: Եվ մի անգամ խոսք բացելով թաղամասի երեխաների և աղջիկների մասին՝ մասնավորապես Արփինեի, իմանում է. «Նա ինձ դուր չի գալիս, եթե աշխարհի վերջին աղջիկն էլ լիներ, ուշադրություն չէի դաձնի նրան: Իհարկե, ավել բան չեմ կարող ասել, նրան չեմ ճանաչում, բայց ինչքանով գիտեմ, լավ տպավորություն չի թողնում»,-ասում է նա:
Արփինեն դիմում է վճռական միջոցի. առանց զգուշացնելու ջնջում է սոցցանցի իր էջը: «Ես սիրահարվել էի առանց իմ ընտրության: Եթե իրական կյանքում նա փոխի իր վերաբերմունքը (ես արդեն փոխել եմ, նույնիսկ բարևում եմ), այդ ժամանակ կխոստովանեմ ամենը, եթե ոչ, ապա ստիպված եմ սպանել զգացմունքներս, ինձ տեղն էր, չպիտի խաբեության դիմեի»,-ասում է նա:

Նազենի Բաղադասրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930