Օրվա լրահոսը
«Աշխարհը փոթորկում է, բայց Հայաստանը եւ մեր տարածաշրջանը վերածվում է անվտանգային միջավայրի, սա մեծ ձեռքբերում է»․ Նիկոլ Փաշինյան
«Դրական կուլմինացիաները դեռ առջեւում են»
«Առանց դիտավորության, առանց դրդապատճառի սպանություն չի լինում». Նարեկ Վարդանյան
Դեպքի վայրի զննության ժամանակ մատնահետք չի վերցվել Հունվարի 7-ին Երեւան քաղաքի քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվեցին Նարեկ Սարգսյանի պաշտպանների ճառերը։ Նարեկ Սարգսյանին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման համար, որը համապատասխանում է գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին; Ըստ քրգործով
Երևանի քաղաքապետարանում շուրջ 635 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ են ստացել
News.am. Հայաստանում հունիսին սպասվող համապետական ընտրություններից առաջ պետական մարմիններում շարունակվում են շռայլ պարգևավճարներ բաշխվել: Պարզվում է Ամանորին աննախադեպ չափերի՝ շուրջ 635 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ են ստացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում: NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից հայտնել են, որ դեկտեմբեր ամսվա 13-րդ աշխատավարձ՝ 253,999,565 դրամ ստացել են 768 աշխատակից, իսկ դեկտեմբեր ամսվա պարգևատրում՝
«Որոշ կանայք սիրում են ամուսիններից բողոքել առանց պատճառի, պետտուրքից ազատմամբ՝ հայցադիմումներն են ավելանալու, ի՞նչ ենք մենք ուզում, որ անդադար բողոքե՞ն իրենց ամուսիններից»․ Գեղամ Նազարյան
ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է դատարաններում պետտուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան բռնության ենթարկված այն անձանց համար, որոնք հանդես են գալիս նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներով։
Իշխանությունների կողմից նման գործողությունների մեջ գնդերեցների ներքաշումը և կիրառվող հարկադրանքները վտանգում են այս ինստիտուտի առաքելությունը. Մայր Աթոռ
«Լուրեր են տարածվում, որ իշխանության ուժային կառույցները բացահայտ ճնշումներ են գործադրում ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորություն իրականացնող գնդերեցների նկատմամբ և սպառնալիքներով պարտադրում են վերջիններիս միանալ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների նախաձեռնած հակաեկեղեցական արշավին»՝ «Առավոտ»-ի այս հարցին ի պատասխան, Մայր Աթոռը նշել է. – Նման մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացվել են Մայր Աթոռում։ Երևույթը միանշանակ դատապարտելի է
«ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու, կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է»․ ինչո՞ւ է «ԹՐԻՓՓ»-ի բաժնեմասերի միայն 26%-ը պատկանում ՀՀ-ին
Միրզոյանի խոսքով՝ դավադրության տեսություններ կան, թե ինչ-որ փուլում հայկական կողմից թաքուն եւ կամքին հակառակ բաժնեմասերի մի մասը կարող է վաճառվել այս կամ այն երկրին։ Ըստ նրա՝ դա չի կարող տեղի ունենալ առանց ՀՀ համաձայնության։
Նման փոխշահավետ և պետական շահը լիարժեք պաշտպանող պայմանագիր Հայաստանը երբևէ չի ունեցել․ ո՛չ երկաթուղու հանձնման, ոչ օդանավակայանի, ո՛չ «Վեոլիա»-ի, ո՛չ «Գազպրոմ Արմենիա»-ի, ո՛չ էլ ՀԷՑ-ի դեպքում. Սիսակ Գաբրիելյան
«Ստեղծվելիք հայ-ամերիկյան ընկերությունը գործելու է Հայաստանի Հանրապետության օրենքներով, հարյուր տոկոսով վճարելու է օրենքով սահմանված բոլոր հարկերը, տուրքերը, շահութահարկը և այլն։ Ու նաև, իմ կարծիքով ամենակարևորը, Հայաստանն առաջիկա 49 տարիներին, կունենա նաև 26 տոկոս բաժնեմաս այդ ընկերության շահույթից»:
ՊԵԿ նախկին նախագահի գործով դատական նիստը անցկացվեց դռնփակ ռեժիմով
Պետք է հետազոտվեին բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ։
«Ես հենց չասվածը ասելու համար եմ»
Երիցս ճիշտ է Լեւոն Ջավախյանը, երբ գրում է, որ լավագույն գրողը գնում է հոսանքին հակառակ, ապա մեջբերում Հայնրիխ Հայնեին, որ հարցնում էր՝ Գերմանիա, ո՞վ է քո համարձակ որդին, եւ պատասխանում էր՝ նա, ով համարձակ թքում է քո դեմքին… Ապա հայ գրողն անմիջապես դառնում է ինքն իրեն ու շարունակում. «Ես համարձակվեցի թքել ստի ու կեղծիքի դեմքին,
Ընտրություններում Նիկոլին հաղթել պատրաստվող ու իմփիչմենթի գաղափարը ծաղրող ընդդիմությանը երկու պարզ հարց ունեմ. Սամվել Ֆարմանյան
Քանի դեռ որոշ ժամանակ կա, ընդդիմությունը պիտի երեք խնդիր լուծի՝ միավորվի, դեմքով շրջվի դեպի մեր գյուղաբնակ ժողովուրդն ու փորձի շահել երիտասարդության համակրանքը
Ինձ վրա ոչ մի կոմպրոմատ չկա, ոչ էլ ինձ ինչ-որ բան են խոստացել. Տեր Անուշավան քահանա Կոշեցյան. «Հրապարակ»
Եկեղեցում վախի մթնոլորտ է, մեկը մյուսին պատժում է, բայց մի տեղ եթե կա վախ, ապա չկա սեր, իսկ եթե չկա սեր, չկա նաեւ բարություն։
Արարատ Միրզոյանը և ես հանդես եկանք TRIPP նախագծի իրականացման շրջանակային փաստաթղթի մասին հայտարարությամբ. Մարկո Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո. «Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ես հանդես եկանք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման շրջանակային փաստաթղթի մասին հայտարարությամբ։ Փաստաթղթի հիմքում 5 ամիս առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահի հովանու ներքո տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովում ստանձնած հանձնառություններ են։ Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժն
Իշխանական կեղծ պատարագներին որոշ զինվորականների ներգրավվածությունն արդեն վատ նախադեպ և բացասական սպասում է առաջացնում. Տիգրան Աբրահամյան
Լրահոսում նկատեցի, որ բանակում հոգևոր ծառայություն տանող գնդերեցների նկատմամբ ճնշումների մասին ահազանգներ են հնչում:
Կանադան նույնպես կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի սահմանով
Կանադայի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով, տեղեկանում ենք Կանադայի կառավարության էջից: Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն էր կոչ արել ԱՄՆ քաղաքացիներին լքել Իրանը՝ զանգվածային բողոքի ցույցերի, ինտերնետ հասանելիության սահմանափակումների և հասարակական տրանսպորտի աշխատանքի ընդհատումների ֆոնին: Արևմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ ցույցերի ընթացքում հարյուրավոր զոհեր են
Մարդիկ իսկապես տուն են պահում, դուրս գան համակարգից, որ ո՞վ պահի իրենց տունը. Հովհաննես Քոչարյան. «Հրապարակ»
Ոստիկանությունը միշտ էլ եղել է հարկադրանքի մեքենա, եղել է այդպիսին եւ, ցավոք, դեռ երկար է մնալու այդ կարգավիճակում։
Ճանապարհին մերկասառույցի հետևանքով «Բերդ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 05:00-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով բուժքույրը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված շտապօգնության մեքենան հաշվառված է Տավուշի մարզի Բերդ բնակավայրի «Բերդ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում ու նշված հիվանդանոցից բուժառու էին
«ԱՄՆ հետ համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին եւ հրապարակվել է, չկա որեւէ պայման, որը բանակցվել է եւ ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել»․ Արարատ Միրզոյան
«Այնքան միանշանակ է գրված, որ ցանկության դեպքում անգամ մանիպուլացնելը շատ դժվար է։ Ես չեմ նախանձում մեր որոշ ընդդիմադիրների կամ առանձին մարգինալ խմբակների, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում նոր մանիպուլյացիաներ հնարելու համար»։
Հայաստանը ե՞րբ է վերականգնելու իր ազգային արժանապատվությունը
Նախաստորագրված խաղաղություն՝ Բաքվի նախապայմաններով Վերջին երկու շաբաթներին Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչեցված գնահատականները Հայաստանի հետ խաղաղության հաստատման եւ, առհասարակ, TRIPP-ի վերաբերյալ որոշ շերտեր բացահայտեցին։ Նախ, տարեվերջին Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովն ամփոփիչ ասուլիսում հայտարարեց, որ Երեւանը Բաքվին հայտնել է, որ TRIPP-ով անցնող երկաթուղու հատվածը չի վերաբերում Ռուսաստանին։ Նրա խոսքով՝ «հնարավոր է, Հայաստանը, ստանձնելով TRIPP-ի մասով
Սիմոն Դանիլյանցը և Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը չեն մասնակցի Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը. մուտքի վիզաները սահմանված ժամկետներում չեն տրամադրվել
Խորին ափսոսանքով տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը և սպորտային զույգ Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին զույգը չեն մասնակցի Գեղասահքի Եվրոպայի Առաջնությանը՝ 2025-2026 մրցաշրջանի ամենակարևոր մրցաշարերից մեկին։ Չնայած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ժամանակին ներկայացմանը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մեր մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաները սահմանված ժամկետներում, ինչի արդյունքում մեր հավաքական թիմը զրկվեց Եվրոպայի առաջնությանը
«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է TRIPP-ի հետ կապված ՀՀ և ԱՄՆ իշխանությունների՝ հունվարի 13-ին հանդիպմամբ ամրագրված ջանքերը
«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է TRIPP-ի ուղու հետ կապված ՀՀ և ԱՄՆ իշխանությունների՝ հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմամբ ամրագրված ջանքերը և պատրաստ է աջակցել գաղափարի իրականացմանը բոլոր ուղղություններով և հարթակներում։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Ըստ Արմեն Քոլոյանի՝ Փաշինյանը ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին մարդն է, որ Ռադիոյում երաժշտություն է ձայնագրում, իրենք վճարովի հիմունքներով նման ծառայություն վաղուց են մատուցում. «Հրապարակ»
-Հավանեցի՞ք նրա կատարումը, լա՞վ էր նվագում։
-Հա, չէի ասի՝ «Բիթլզի» Ռինգո Սթարն է, բայց նորմալ էր, մարդը տիրապետում էր, գիտեր՝ դա ինչ է։
ՀՀ դեսպանը Բելգիայի խորհրդարանի նախագահի ուշադրությունը հրավիրեց Բաքվում հայ պատանդների ազատման խնդրի վրա
Հունվարի 13-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերն ընդունեց դեսպան Տիգրան Բալայանին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում արձանագրված համագործակցության դրական արդյունքները։ Դեսպան Բալայանը նախագահ դը Ռուվերին ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի գործընկերության ձեռքբերումները՝ ընգծելով, որ Երևանի և Բրյուսելի հաբերությունները թևակոխել են որակական
Դիլիջանի «արու» համայնքապետը որոշում է փոխել, որ պարգևավճար տա. «Ժողովուրդ»
«Դիլիջանի համայնքապետը, որը հայտնի էր իր կենսագրությունում սեփական սեռն իբրև «արու» ո՛չ թե արական գրելով, համայնքի բյուջեում ավագանու որոշմամբ փոփոխություն է արել, որ ամանորյա պարգևավճարներ տա իրեն և աշխատակիցներին։ «Ժողովուրդ» օրաթերթը Դիլիջանի համայնքապետարանի կայքից տեղեկանում է, որ Դավիթ Սարգսյանը հաստատել է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2025 թվականի տեղական բյուջեի վարչական մասում փոփոխություն կատարելու մասին»
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները, Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Հունվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները, Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի տարածաշրջանի, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Լանջիկ բնակավայրի հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Քուչակից դեպի Միրաք
Քարոզիչներից տրամաբանություն չի պահանջվում
Անկեղծ ասեմ, որ հատուկ ուշադրությամբ չեմ հետեւում պուտինյան քարոզիչների մարազմատիկ դատողություններին։ Քաղաքական քարոզիչները, որ երկրից էլ լինեն եւ որ կողմից էլ հանդես գան, չեն կարող խելքին մոտիկ բան ասել․ նրանց ասածները չեն կարող կապ ունենալ սթափ բանականության հետ։ Քարոզիչների նպատակը հասարակությանը սթափությունից եւ բանականությունից հեռու պահելն է ու ստորին բնազդների, կույր հույզերի վրա խաղալը։ Վլադիմիր
Փաշինյանը «հույժ գաղտնի» որոշմամբ շուրջ 3 միլիարդ բաժանել է իշխանականներին. «Իշխանություն»
Միլիոններ են ստացել գրեթե բոլոր առանցքային պետական մարմիններում՝ Ֆինանսների, Պաշտպանության, Առողջապահության, Արդարադատության, Արտաքին գործերի, Ներքին գործերի, ԿԳՄՍ, Էկոնոմիկայի, ԲՏԱ նախարարություններում, ՊԵԿ-ում, Կադաստրում և այլ կառույցներում։
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը
Այս փաստաթուղթն ուրվագծում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։
Սուտ 46. «Բենթլի Կճոյանը տեղ չունի նոր Հայաստանում»
Սկիզբը՝ այստեղ 2018 թվականի հեղափոխությունից սկսած, ինչպես նաև իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն և նրա թիմը հասարակությանը ներկայացրին մի պարզ, բայց ազդեցիկ թեզ․ «Նոր Հայաստանում տեղ չունեն շքեղություն սիրողները, բենթլիներով շրջողները, հին համակարգի ներկայացուցիչները»։ Այս քարոզչության խորհրդանիշներից մեկը դարձավ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ում անունը տարիներ շարունակ շրջանառվում էր որպես «բենթլի քշող հոգևորական»։ Փաշինյանականներն անգամ
Մարտին Գալստյանի թեկնածությունը դարձյալ կառաջադրվի ԿԲ նախագահի պաշտոնում
Հունվարի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է միջնորդությունը մանկավարժական համալսարանի ռեկտորի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ
Նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ:


















































