Օրվա լրահոսը

Բանկային եւ հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման դեպքում օրենքով կնախատեսվի դրանց առգրավման նաեւ էլեկտրոնային եղանակ

գործընթացն իրականացնելու նպատակով կներդրվի հատուկ պաշտպանված էլեկտրոնային կապուղի, որի միջոցով էլ ֆինանսական կազմակերպություններից գաղտնիք կազմող տվյալները կփոխանցվեն իրավապահ մարմիններին:

Օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում, Նոր Նորքում, Արաբկիրում և Շենգավիթում

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 10-16-ը (2026թ․) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ մարտի 10-15, ◾️ Նոր Նորքում՝ մարտի 11-ին, 13-ին, 14-ին և 16-ին, ◾️ Շենգավիթում` չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ մարտի 11-ին, 12-ին և 14-ին։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում և Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ

Ձայների գրեթե 100%-ով. Կիմ Չեն Ընը կրկին հաղթել է «ընտրություններում»

Հյուսիսային Կորեայում ընտրությունները նշանավորվել են լայնածավալ ներքին վերադասավորումներով։ Նոր կազմի պատգամավորների ավելի քան 70%-ը նոր դեմքեր են։ Սա կարող է վկայել այն մասին, որ Կիմ Չեն Ընը փորձում է ուժեղացնել վերահսկողությունը քաղաքական համակարգի նկատմամբ և հին էլիտաներին փոխարինել ավելի հավատարիմներով։

Ռոմանսը կատարելուց հետո՝ առաջարկեցին Միլետա Ղազանչյանին մասնակցել երիտասարդ կոմպոզիտորների մրցույթին՝ Բելգիայում

Միլետան ներկայացավ իր Վեց դաշնամուրային մանրանվագներով և Լարային քառյակով։ Միջազգային ժյուրին դրանք ուսումնասիրելուց հետո, առաջարկեց երիտասարդ կոմպոզիտորին ուղարկել ևս մի քանի ստեղծագործություն։ Իսկ պատասխանը՝ ուսանողուհու ստեղծագործական մեկնարկի բարձր գնահատական էր։ Կազմակերպիչները առաջարկեցին հանել մրցույթից հայտը և մասնակցել Միջազգային Ակադեմիայի ստեղծագործական աշխատանքներին։ Նշենք, որ վերջին շրջանում նման հաջողություն չենք մտաբերում:

Հայաստանը բավարար ռեսուրսներ չունի՝ Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու. ՄըքՔեյնի ինստիտուտ

Առաքելության գլխավոր եզրակացություններից մեկն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին ընտրություններից առաջ կարևոր քաղաքական դերակատար է։

Միրզոյանը և Սաիդ Ալ-Մավալին ընդգծել են Երևան-Մասկատ ուղիղ չվերթի հաստատումը խթանելու պատրաստակամությունը

Մարտի 18-ին Մասկատում, Օման պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաիդ բին Համուդ Ալ-Մավալիի հետ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ, թեև այցի հիմնական նպատակը Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումն է, այն լավ հնարավորություն է տվել անցկացնել նաև ոլորտային հանդիպումներ: Զրուցակիցները մասնավորապես

Եթե չսահմանվեն բժիշկ–դեղագործական ընկերություն հարաբերությունների հստակ կանոններ, այս կոռուպցիոն ռիսկը կշարունակի խորանալ. AntiCor

Ապահովագրությունից մինչև դեղատոմս․ ինչպես է ձևավորվում կոռուպցիոն շղթան առողջապահությունում AntiCor. Առողջապահական համակարգի ամենաքիչ տեսանելի, բայց ամենախորը կոռուպցիոն ռիսկերից մեկը ձևավորվում է այն կետում, որտեղ դեղագործական ընկերությունների մարքեթինգային ռազմավարությունները հատվում են բժշկի կլինիկական որոշումների հետ։ Խնդիրը ոչ այնքան համագործակցության փաստն է, որքան դրա ձևը և թաքնված խթանների ազդեցությունը բժշկական վարքագծի վրա։ Դեղագործական ընկերությունները, մրցակցելով շուկայում, հաճախ կիրառում են

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս մասին «Առավոտ»-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։

Ինքնաձիգի ու սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի լուսանկարներ են հայտնաբերվել Նարեկ Օհանյանի հեռախոսում

Պաշտպանը պնդում է՝ սպանված համայնքապետի լուսանկարը Նարեկ Օհանյանը չի ներբեռնել

Առողջության համընդհանուր ապահովագրության առաջին փուլով համակարգում ներառվել է շուրջ 1,6 մլն քաղաքացի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 18-ի նիստում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Նա նշել է, որ 2025 թվականին ընդունվել է Առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Առողջության համընդհանուր ապահովագրությունը մեկնարկել է 2026 թվականի հունվարի 1-ից, եւ առաջին փուլով համակարգում ներառվել

Դեսպան Մեդնեն հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական աշխատանքով, առաջարկել Լատվիայի աջակցությունը

ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Էդիտե Մեդնեն մարտի 18-ին հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում։ Դեսպանին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Դեսպան Մեդնեն հետաքրքրվել է առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստական աշխատանքից և առաջարկել ԵՄ անդամ Լատվիայի աջակցությունը։ ԿԸՀ նախագահը ներկայացրել է օրենսդրական կարգավորումները և ընտրությունների հիմնական գործողությունների նախապատրաստման ժամանակացույցը։ ԿԸՀ

«Այժմ օգտագործվում է խաղաղության բառապաշարը, որպեսզի այն ծածկի Ադրբեջանի հետագա անպատժելիությունը»․ Գառնիկ Գևորգյան

Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության հանրային պաշտպանության տնօրեն Ժուել Վելդկամպը փաստեց՝ Ադրբեջանը պահում է 20 հայ ռազմագերիներին, որպեսզի ՀՀ-ից զիջումներ կորզի։ Ըստ նրա՝ դրա մասին բարձրաձայնում է Շվեյցարիան և դրա մասին պետք է բարձրաձայնի Հայաստանը։

Անհայտ ծագման արկը հարվածել է Իրանի միակ միջուկային էլեկտրակայանին

«Ազատություն». Անհայտ ծագման արկը, ըստ ռուսաստանյան կայանի օպերատորի, հարվածել է Իրանի միակ միջուկային էլեկտրակայանին՝ Բուշերին։ «Ճառագայթային իրավիճակը նորմալ է»,- հայտնել է ռուսական «Ռոսատոմ»-ը: Սա առաջին դեպքն է, որ Բուշերի միջուկային էլեկտրակայանը հարվածի է ենթարկվել ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության սկսվելուց ի վեր։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով

«Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ և աշխուժացմամբ»

Կապանի թիվ 5 մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Ի մասնավորի ՝ ► սննդի կառույցը նախագծված, կառուցված և տեղակայված չի եղել այնպես, որ ապահովվի պատշաճ խնամք, մաքրում և ախտահանում, կանխվի կամ հնարավորինս

«Տասներորդից հետո վիրահատությունները այլեւս չենք հաշվել». Արտավազդ Սահակյանի բուժառու Հասմիկ Թադեւոսյան

Նա շատ բարդ իրավիճակներում էլ է հայտնվել, երբ իրեն նեղում էին։ Հոգեպես, կարծես, պատրաստ չպետք է լիներ, բայց վիրահատում էր, որպեսզի պրոցեսը հետ չընկնի

Անկախ Հայաստանի պատմության մեջ այդ տարածքները երբեք որպես զորանոց չեն օգտագործվել. փաստաբանը պատասխանել է դատախազությանը

Գույքի «հատուկ նշանակության» նշումը ժառանգվել է ԽՍՀՄ-ից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ խորհրդային ժամանակներում այդտեղ հակակարկտային կայաններ են եղել։

«Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի խնդրելու, այն կկառուցի սեփական ուժերով, թույլերը չեն կարող լռեցնել ուժեղներին»․ Սամվել Կարապետյան

«Թույլ բանակը հրահրում է թշնամուն, իսկ ուժեղ բանակը պահպանում է խաղաղությունը։ Խաղաղությունը չեն աղերսում, այն պահում են ուժով»։

Դատարանը մերժել է Սարիկ Մինասյանի հայցն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի

Արտյոմ Ղուկասյանի ներկայացուցիչ, փաստաբան Սլավիկ Պողոսյանը հայտնում է. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի մարտի 17-ին կայացրած վճռով վճռել է․ «Սարիկ Սամվելի Մինասյանի հայցն ընդդեմ Արտյոմ Գեորգիի Ղուկասյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել»։ Հիշեցնենք, որ Սարիկ Մինասյանը զրպարտություն էր համարել այն տեղեկությունները, թե ինքը հանդիսացել է ՀՀԿ անդամ և

Շարունակում են պատժել Միքայել Սրբազանին․ նա կմնա տնային կալանքի տակ՝ իրավունք ունենալով ներկա գտնվել միայն կիրակնօրյա պատարագներին

Երկու օրվա ընթացքում Շիրակի թեմի 261 հավատացյալներ ստորագրել էին դատարանին ուղղված դիմում-միջնորդության տակ, որտեղ խոսվում էր այն մասին, որ Միքայել Սրբազանը, լինելով բարձրաստիճան հոգևորական, առաջնորդելով Շիրակի թեմը, 8 ամսից ավելի չի կարողանում կատարել իր թեմական պարտականությունները, որի պատճառով հավատացյալները չեն կարող բավարարել իրենց հոգևոր պահանջմունքները։

Հասկանալով, որ գործը հեռանկար չունի՝ դատախազը չի սպասել վերաքննիչ դատարանի որոշմանը։ Որոշել է Բագրատ սրբազանին ունեզրկելը կրկին հայցել դատարանից. փաստաբան

2020թ. Քովիդի և պատերազմի ճգնաժամի հետևանքով ֆերմայի գործունեությունը և արտադրությունը կասեցվել է։ Իսկ վարկային միջոցների սպասարկման բեռը դեռևս կրում է Բագրատ Սրբազանը։

«Մենք գիտենք՝ ինչ պետք է, որպեսզի Հայաստանում զինված ուժերը լինեն հնարավորինս ուժեղ»․ իսրայելցի գեներալ

«Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ երբեք չի եղել անվտանգության երաշխիք։ Եվ այսպիսով՝ պատրաստված լինելը Հայաստանի համար պարտադիր է, այն թույլ է տալիս պաշտպանել երկիրն ու ժողովրդին»։

Սասունցի Դավիթը յուրաքանչյուրիս մեջ ապրող պայքարի, արժանապատվության ու ստեղծագործական ուժի խորհրդանիշն է. Ավինյան

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան կրկին անցել է լեփ-լեցուն դահլիճում: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծված մշակութային այս նախագիծը դարձավ սիրված ու պահանջված հանդիսատեսի կողմից:  Հերթական ցուցադրությունն առանձնացավ պարգևատրման հանդիսավոր արարողությամբ: «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի ստեղծման և կայացման, կատարողական բարձր վարպետության, ինչպես նաև Երևանի մշակութային կյանքում

Իրան-Հայաստան սահմանային անցակետը, մաքսային գոտին նույն ռեժիմում են աշխատում․ Էդուարդ Հակոբյան

«Իրանում որոշակի խնդիրներ կան, տրանսպորտային տեղաշարժերի դանդաղումներ, բայց այդ պայմաններում լոգիստիկ ուղիները շարունակում են աշխատել»

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Ցավով տեղեկացա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի մահվան մասին: Գրեթե կեսդարյա գահակալության ընթացքում Իլիա Երկրորդի կյանքը և ծառայությունը խորհրդանշել են հավատքի, հայրենասիրության և ազգերի միջև բարեկամության վեհ արժեքները: Նրա անմոռանալի ներդրումը հոգևոր կյանքի

«Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միջոցով ՀՀ սահմանների յուրաքանչյուր մետրը շուրջօրյա պաշտպանված է լինելու»․ Արեգա Հովսեփյան

«Այսօր Հայաստանի իշխանությունները ամբողջությամբ հրաժարվել են Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների վերադարձի հարցի օրակարգից։ Իսկ Սամվել Կարապետյանը խոստանում է, որ մենք վերադարձնելու ենք բոլոր գերիներին»։

Մեր պարտքի մակարդակն ամենեւին խնդրահարույց չէ. Վահե Հովհաննիսյան

2025 թվականի արդյունքներով պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 307 մլրդ դրամով կամ 11.9 տոկոսով։

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կարեւոր փաստաթղթեր չեն ներկայացվել Նարեկ Օհանյանի պաշտպանին

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ վարույթ իրականացնող մարմինը ոչ դատավարական սկզբունքներով է առաջնորդվում՝ տղայական, մանկական, բայց ոչ դատավարական

Ինչպե՞ս է քրեական վարույթում հայտնվել այդպիսի տեղեկանք ու Հայկ Կոնջորյանի եղբորն օգնել ազատվել ավելի խիստ պատժից. «Ազատություն»

Ոստիկանությունը պարզաբանել է, որ իրենց կողմից նման տեղեկանք Քննչական կոմիտեին չի տրվել։ Քննչական կողմիտեն էլ պնդում է, որ ոստիկանությունից է ստացել համապատասխան տեղեկանքը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031