Օրվա լրահոսը

«Զվարթնոցը» սակագները փոքր-ինչ իջեցրեց

«Զվարթնոց» օդանավակայանն ու «Արմավիա» ավիաընկերությունը համաձայնության եկան: Օդանավակայանն արդյոք համաձայնե՞լ է իջեցնել սպասարկման սակագները՝ «Aravot.am»-ի այս հարցին ավիաընկերությունից չպատասխանեցին: Սակայն, ըստ «Արմավիայի» տրամադրած այն տեղեկատվության, որ պատրաստվում են նոր ինքնաթիռներ ներկրել եւ չվերթների աշխարհագրությունն ընդլայնել՝ կարելի է ենթադրել, որ բանակցությունների արդյունքները «Արմավիայի» սրտով են: Aravot.am-ը փորձեց օդանավակայանից ճշտել, թե այս համաձայնությունը նշանակո՞ւմ է, որ «Արմավիայի»՝

Կառավարության եւս մի քանի անդամներ դարձան ՀՀԿ-ականներ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց, որ այսօր ՀՀԿ անդամ են դարձել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Թադևոսյանը: ՀՀԿ-ին են անդամակցել նաեւ երգչուհի Շուշան Պետրոսյանն ու ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Գյումրու երկրաշարժից անօթևաններին բնակարաններով ապահովելու համար ևս 1200 բնակարանի կառուցման անհրաժեշտության մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Դիմում-ուղերձ Գյումրու երկրաշարժից անօթևանների հերթացուցակում հաշվառված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար ընթացիկ տարում ևս 1200 բնակարանի կառուցման անհրաժեշտության մասին Հարգելի պարոն նախագահ և պարոն վարչապետ Ինչպես գիտենք, 2008 թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի» համաձայն բնակարանային

Վրաերթի է ենթարկվել 13-ամյա աղջնակը

Այսօր՝ մարտի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի բնակիչ, 48-ամյա Գենադի Ստեփանյանը, վարելով «ԳԱԶ 2410» մակնիշի 64 ՏՍ 447 համարանիշի ավտոմեքենան, Հատիսի փողոցում՝ Աբովյան բժշկական կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել Աբովյանի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 13-ամյա Սյուզաննա Սենոքյանին։ Վրաերթից հետո վարորդը տուժողին տեղափոխել

«Սիթի Պետրոլ Գրուպ»-ը ոչնչացրել է փոքր բենզալցակայանները, ինչ համար տուգանվեց 100 միլիոն դրամով

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակեց «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության (CPS) հանդեպ հարուցած վարչական վարույթի արդյունքները: Հանձնաժողովն այս ընկերությանը տուգանեց 100 միլիոն դրամով: Բենզինի եւ դիզելային վառելիքի ներկրմամբ ու իրացմամբ զբաղվող «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը, որը հանդիսանում Է գերիշխող եւ զբաղեցնում է բենզինի շուկայի 41,76 %-ն ու դիզելային վառելիքի շուկայի 40,8 %-ը, ըստ

Բագրատյան. «ՀՀ նախագահը խոստումը չի կատարել»

Այսօր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն  ասուլիսում հայտարարեց, որ ՀԱԿ-ի տնտեսական թիմը կարգով գերազանցում է ՀՀ կառավարությանը: Այնուհետև անցում կատարեց դեպի ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ 13-րդ համագումարում հնչեցված ելույթին՝ հայտարարելով, թե այդ ելույթը կասկածի տակ է դնում Ս. Սարգսյանի՝ 2013-ին նախագահ ընտրվելու հարցը: Aravot.am-ը պարոն Բագրատյանին խնդրեց մանրամասնել և բացել փակագծերը: Պարոն

Հրանտ Բագրատյանը կլինի ՀԱԿ ցուցակի առաջին տասնյակում

«ՀԱԿ համամասնական ցուցակի շուրջ քննարկումը ցույց տվեց, որ եթե Տեր-Պետրոսյանը չկա, ապա չկա ՀԱԿ-ը»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա խոստովանեց, որ անձամբ չի մասնակցել ՀԱԿ-ի ընտրացուցակի հետ կապված քննարկումներին: «Մինչեւ երեկ չէ մյուս օրը ես ՀԱԿ չեմ գնացել»,-նշեց բանախոսը: Հ. Բագրատյանը նշեց, որ այսօր որոշումներն արդեն ընդունված են, ՀԱԿ ցուցակն արդեն

«Գազ» տված գնում ենք ու պատի դեմ առնում»

Երիտասարդ գիտնական Արտյոմ Հովհաննիսյանը՝ գիտության ոլորտի խնդիրների մասին «Երիտասարդ գիտնական» արտահայտությունն այսօր շատ է օգտագործվում, երբեմն էլ՝ շահարկվում: Ոմանք այդ «քողի» ներքո այսօր կարողանում են լավ աշխատանք, պաշտոն եւ համբավ ձեռք բերել, մինչեւ անգամ խուսափել պարտադիր ժամկետային զինծառայությունից: Բայց կան նաեւ արժանավորները, որոնք հաճախ ստվերում են հայտնվում: «Առավոտը» երիտասարդ գիտնականների առաջ ներկայումս ծառացած խնդիրների մասին

Անկրկնելի «Սարոն» 100 տարեկան է դառնում

Մարտի 16-ին լրանում է հայ մեծանուն երգիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ, տենոր Ավագ Պետրոսյանի ծննդյան 100-ամյակը, ով ազգային օպերային թատրոնի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի: Նա կերտել է բազմաթիվ սքանչելի կերպարներ, այդ թվում՝ Սարո եւ Սանթուր (Տիգրանյան՝ «Անուշ», «Դավիթ- Բեկ»), Աշուղ եւ Շեյխ (Սպենդիարյան՝ «Ալմաստ»), Տիրիթ (Չուխաջյան՝ «Արշակ Երկրորդ»), Ռադամես (Վերդի՝ «Աիդա»)

«Արաքս»-ի նրբերշիկում հայտնաբերվել է նիտրիտների նորմայից ավել քանակ

«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ը հայտնում է իր սպառողներին, որ  2011թ. դեկտեմբերի 12-ին արտադրված «Նրբերշիկ կաթնային» ապրանքատեսակի բաղադրության մեջ հայտնաբերվել է նիտրիտների նորմայից ավել քանակ, որը չի վտանգում մարդու առողջությանը: Ընկերությունը հորդորում է իր սպառողներին և այն վաճառակետերին, որտեղ կա տվյալ խմբաքանակից մնացորդ, վերադարձնել այն ք.Երևան, Շիրակի 43 հասցեով, կամ զանգահարել 46-44-98 հեռախոսահամարով: Ընկերությունը հայցում է իր

Որոշ հայ երգիչներ youtube-ով դասե՞ր են առնում ադրբեջանցի Այգունից եւ Ալիմից

Օրերս հայ հոգեւոր, ժողովրդական, աշուղա-գուսանական երգերի ձայնագրման նպատակով Բարսելոնա կմեկնի Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Արմեն Բադալյանը: ,Առավոտիե հետ զրույցում երգիչն ասաց, որ հրավերը ստացել է բարոկկո երաժշտության արքա Ժորդի Սավալլի կողմից, ով հայտնի է իբրեւ տարբեր ազգերի էթնո-արվեստի սիրահար եւ քարոզիչ: Հետագայում ձայնագրությունները կամբողջանան CD-ով: Ա. Բադալյանը մանրամասնեց, որ ձայնագրություններն իրականացվելու են քամանչահար Գագիկ Մուրադյանի՝

Երեխան 13 օր է՝ դպրոց չի գնում

Մարտի 6-ին aravot.am-ը տեղեկացրել էր, որ ոստիկանության Էրեբունու հետաքննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ կապված թիվ 194 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Միքայելյանին ուսուցչուհիներից մեկի՝ Աստղիկ Կիրակոսյանի կողմից պատճառած վնասվածքի հետ: Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ երեխան մանկավարժի ներկայությամբ ոստիկանությունում ցուցմունք է տվել, եւ նրան տրվել էր դատաբժշկի ուղեգիր: Էլեն Միքայելյանը ստուգվել էր տեղամասային պոլիկլինիկայում, եւ

Թամամյանի գործով վկաներն էին եկել դատարան

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հետաձգեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի, ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ պետի տեղակալ Արմեն Պողոսյանի եւ հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Վահե Խանզադյանի դեմ հարուցած քրեական գործի դատաքննությունը: Արմեն Պողոսյանը, որը նախորդ նիստին հրաժարվել էր իր պաշտպանից՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ

Ո՛չ չինովնիկը դատարան եկավ, ո՛չ նրա սիրուհին

Մասնավոր խուզարկուն բողոքում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 13-ին մեկ ամսվա ազատազրկման դատապարտեց  Վլադիմիր Թուրաբյանին: Վլադիմիր Թուրաբյանը բողոքով դիմել է ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան: Բողոքի քննությունը դեռ չի սկսվել: Վլադիմիր Թուրաբյանը նախկինում աշխատել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում: Թողնելով ծառայությունը՝ նա զբաղվել է մասնավոր խուզարկուական գործունեությամբ, որը կարգավորող օրենք

Շոու՝ երակները կտրելո՞վ ու բերանը կարելո՞վ

Գյումրու «Շտապօգնության» բժշկի սպանության մեջ մեղադրվող երիտասարդը ինքնավնասվելով`պահանջում է արդար դատաքննություն Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Գյումրու «Շտապօգնության» 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանի սպանության գործով աղմկոտ դատավարությունը, սակայն ամբաստանյալին՝ 28-ամյա Արտակ Կարապետյանին, Արթիկի գաղութից դատարան տեղափոխել չհաջողվեց: Պատճառը, պաշտոնական մեկնաբանությամբ, ինքնավնասումն էր: Նա մոտ մեկ շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել՝ կարելով բերանը,

Անտառապետին «ռեյնջերներ» տվե՛ք

Որպեսզի ապօրինի ծառահատումների դեմ «ռեյնջերավարի» պայքարի Մեր երկրում ապօրինի անտառահատումների դեմ այլեւս ոչ մի մարմին ի վիճակի չէ պայքարել, եւ հատումներն այն աստիճան անվերահսկելի են դարձել, որ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը երազում է անտառների պահպանությունը «ռեյնջերներին» վստահել: Գլխավոր անտառապետը կարծում է, որ հատուկ պատրաստվածություն անցած եւ հատուկ օպերացիաներ իրականացնող ամերիկյան բանակի թեթեւ հրետանու այդ զինվորների

Պատգամավորը սոցիոլոգների հացը չի ուզում կտրել

«Ես չեմ ուզում խորանալ սոցիոլոգիայի մեջ, որպեսզի սոցիոլոգների հացը չկտրեմ, բայց ասեմ, որ ավելի շատ վստահում եմ Ահարոն Ադիբեկյանի թվերին, երբ ինքն ասում է, որ հիմնական առաջատարը Հանրապետական կուսակցությունն է, հետո գալիս է «Բարգավաճ Հայաստանը», եւ այս երկուսի մի քիչ մեծ կտրվածքից հետո հետեւում են ՀԱԿ-ը եւ ՕԵԿ-ը, ապա՝ Դաշնակցությունը, գուցե նաեւ «Ժառանգությունը»: Սա նշանակում

«Հավատալու եւ փոխվելու ցանկությունը որեւէ մեկի մենաշնորհը չէ»

Վստահ է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը – ՀՀԿ համագումարը տեղի ունեցավ, եւ հրապարակվեց կարգախոսը՝ «Հավատանք, որ փոխենք», որը դարձավ եւ մամուլի, եւ սոցիալական ցանցերի թիվ մեկ քննարկվող հարցերից մեկը: Ոմանք կարծիք են հայտնում, թե ինչպես կարող է փոխվել Հանրապետականը, ուրիշները հավատում են, որ կլինի այդ փոփոխությունը, երրորդները մտածում են, որ ոչ մի փոփոխություն

Քարոզարշավ՝ քարոզարշավի մեկնարկից առա՞ջ

Թեեւ պաշտոնապես դեռ չի մեկնարկել նախընտրական քարոզարշավը, սակայն մայրաքաղաքի Էրեբունի համայնքում Հանրապետական կուսակցությունն արդեն բացել է իր ընտրական շտաբները՝ տեղադրելով «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը: «Առավոտ» օրաթերթ

Բարձրագույն էակը

Վերջերս լսել եմ, որ Երեւանի «էլիտար» դպրոցներից մեկում այբբենարանի հանդեսը կատարել են ռեստորանում: Ընդ որում, երբ ծնողներից մեկն ընդվզել է նման «էլիտարիզմի» դեմ, նրան բացատրել են, որ այդպիսին է տնօրենի կարգադրությունը, եւ հետո այդ ծնողը «սպիտակ ագռավ» է դարձել քաղքենիության այդ խրախճանքում: Չգիտեմ, ինչն է ավելի շատ մնալու երեխաների հիշողության մեջ՝ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառե՞րը,

14.03.2012

Գերմանացի մարզիկները բիզնեսմեններից ու քաղաքական գործիչներից շատ են վաստակում

«Ֆորմուլա-1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, ըստ «Bild»-ի, գլխավորում է ոչ միայն գերմանացի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը: Նրա տարեկան վարձատրությունը 21 մլն. եվրո է: Նրան հաջորդում է «Volkswagen» ավտոկոնցեռնի կառավարիչների խորհրդի նախագահ Մարտին Վինտենկորնը՝ 17,4 միլիոն: Երրորդը «Ֆորմուլա-1»-ի աշխարհի կրկնակի եւ ներկայիս չեմպիոն Սեբաստիան Ֆետելն է՝ տարեկան 15 մլն. եվրոյով: Այնուհետեւ գալիս են եւս երեք

Արտավազդ Սահակյանը դեռ չի որոշել

Հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը դեռ չի որոշել, թե արդյոք առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը թիվ 40 ընտրատարածքում: Այդ ընտրատարածքը ներառում է Նոյեմբերյան, Այրում քաղաքները, Նոյեմբերյանի տարածաշրջանը, Իջեւանի եւ Բերդի տարածաշրջանների որոշ գյուղեր: Արտավազդ Սահակյանը ծագումով Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղից է: Մեր հեռախոսազրույցի ժամանակ Արտավազդ Սահակյանն ասաց, թե առաջադրվելու հարցում դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: -Դեռ ժամանակ

Զաիրան մարզիկ սիրեցյալներին փոխում է ձեռնոցների պես

 «Ինտերի» հարձակվող Դիեգո Ֆորլանը եւ արգենտինացի գեղեցկուհի Զաիրա Նարան, որ պատրաստվում էին մոտ ժամանակներս ամուսնանալ, միմյանցից հեռացել են: Թվում էր, թե նրանց միասնությանը ոչինչ չէր կարող խանգարել, սակայն նրանք վերջերս մի լավ վիճել են: Թե ի՞նչ սեւ կատու է անցել նրանց միջով, ոչ ոք չգիտի: «Եթե ես երեք երեխա ունենայի, գուցեեւ չբաժանվեի: Ինչ եղել՝ եղել

Ամուսինը` պատգամավորի թեկնածու, կինը` ԸԸՀ նախագահ

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում, որի կենտրոնը Իջեւան քաղաքն է, դեռեւս մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չեն առաջադրվել; Այս տեղեկությունը հայտնելով` թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ իր ամուսինը` Տավուշի մարզպետի տեղակալ, «Օրինաց երկիր» կուսակցություն Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանն այս ընտրատարածքում առաջադրելու է իր թեկնածությունը: Աիդա Սարգսյանն ասաց, որ ամուսինը

Գալուստ Սահակյանը 33 մեծամասնականի մասին. «Այդքան են մեր հնարավորությունները»

«Այո մեծամասնական համակարգով թեկնածուներ կունենանք 33 ընտրատարածքներում: Մեծամասամբ արդեն կողոմնորոշվել ենք եւ համապատասխան ձեւակերպում կտանք»,- Aravot.am-ի հարցին` ճի՞շտ է, որ երեկ կայացած ՀՀԿ խորհրդի նիստում որոշվել է ՀՀԿ-ի կողմից առաջիկա ընտրություններին մեծամասնական կարգով առաջադրվող անձանց ցուցակը, ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Hayeli.am-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ որոշվել է, որ թիվ 2 ընտրատարածքում

Ինքնասպան է եղել Իրանի քաղաքացին

Երեկ՝ մարտի 13-ին, ժամը 14.00-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ ձախ ձեռքի դաստակի երակների կտրվածքով՝ մահացած վիճակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Ամրոլայ Յուսաֆն է։ Պարզվել է,

Ժուռնալիստիկա՞, թե՞ բանասիրություն. Այս հարցն էր մտահոգում Աստղիկին

18 տարեկան էր այն ժամանակ Աստղիկը` արտաքնապես չափահաս, բայց հոգով` մանուկ, բնավորությամբ անկայուն աղջնակ: 5-րդ դասարանից արդեն հստակ որոշված էր, թե՛ իր, թե՛ ծնողների կողմից, որ պետք է սովորի բարձրագույն ուսումնական հաստատությունում (նա դասարանի առաջադեմ աշակերտուհիներից մեկն էր), սակայն մինչ 10-րդ դասարանի ավարտը, անգամ հայտ ներկայացնելու, ավելին` ընդունելության քննությունների օրն էլ դեռ չէր կողմնորոշվում` ո՞ր

Ջայլամներն Ամասիայի անանասի պլանտացիաներին վնաս կտան

Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը որոշել է ընտրվելու դեպքում Ամասիայում եւ Աշոցքում ջայլամներ բուծել, ընդ որում՝ այնպիսի մասշտաբներով, որ մի տասը տարի հետո, ըստ նրա, Հայաստանը ջայլամի միս կարտահանի: «ՉԻ»- Ճիշտն ասած՝ Ամասիայում (որտեղ ձմռանը ջերմաստիճանն իջնում է մինչեւ մինուս 40) ջայլամներ բուծելու գաղափարը մեզ այնքան էլ դուր չի գալիս. անանասի պլանտացիաներին վնաս կտան: Բայց մյուս

ՀՀԿ փոխնախագահ. «Մեզ հավատում է Եվրոպան»

Հատված ՀՀԿ փոխնախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից: –Պարոն Սահակյան, ԵԺԿ նախագահը իր ուղերձում համոզմունք էր հայտնել, որ առաջիկա ընտրություններում Հանրապետականն է հաղթելու: Սա կարելի՞ է համարել միջամտություն մեր երկրի ներքին կյանքին:  -Մեր ընդդիմախոսներից ոչ ոք չի ցանկանում մտածել ու հասկանալ, թե ինչու վերջին շրջանում Եվրամիությունը արագացրեց Հայաստանի հետ տարվող բոլոր գործընթացները: Եվրոպան

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031