Օրվա լրահոսը
ՎՏԱՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Առաջին ատյանի դատարանները վճիռներ են կայացնում ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչված կառավարության որոշումների հիման վրա: Երեկ ժամը 15.30-ից Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ էին հավաքվել Հյուսիսային պողոտայի, Կոզերնի, Բուզանդի եւ Դալմայի այգիների բնակիչները եւ ՀՀ իշխանություններին ուղղված ամոթանք-ցուցապաստառները ձեռքներին սպասում էին կառավարության անդամներին: Պետությունից տուժած բնակիչները ՀՀ վարչապետին բռնացնելու հույսով, կես ժամ շուտ էին եկել
ԱՆՀԻՄՆ ՊՆԴՈՒՄՆԵՐ
ԱՆՀԻՄՆ ՊՆԴՈՒՄՆԵՐ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը թյուրիմացության հետեւանք է համարում այն, որ իր տեղակալ Աշոտ Աբովյանը «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի սխալ նախագիծ էր ներկայացրել նախագահի աշխատակազմ: Հիշեցնենք, որ վերափոխված ձեւակերպմամբ՝ արդարադատության նախարարությունը կարող է բողոքարկել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման հարցերով անկախ հանձնաժողովի որոշումները:
«Իսկական տղամարդը» շարքից
«Իսկական տղամարդը» շարքից Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախօրեին ապացուցեց, որ անկախ «Արեւմուտքի գործակալ» լինելու իրեն վերագրվող անհեթեթ պիտակներից, հիրավի՝ ինքնուրույն եւ ազդեցիկ քաղաքական գործիչ է: Անցած գիշեր Սանկտ-Պետերբուրգում նա շուրջ երկու ժամ տեւողությամբ «ճակատ ճակատի» հանդիպում ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի հետ եւ, ի տարբերություն Մոսկվայի հետ հարաբերվելու մեջ խիստ միակողմանիորեն հմտացած որոշ հայտնի «ֆիգուրանտների», հարցերը
Հա՛մ նալին էր խփում, հա՛մ մեխին
Երեկ հերթական անգամ Հայաստանում քննարկման առարկա է դարձել Ջավախքի թեման Այս անգամ դրա մասին խոսում էին ոչ թե «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության ներկայացուցիչները կամ «Նոր ժամանակների» նախագահ Արամ Կարապետյանը, այլ «Հզոր Հայրենիք» կուսակցության անդամ եւ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Ի տարբերություն Ջավախքի թեման շոշափող վերոհիշյալ ուժերի, Շ. Թորոսյանը համոզված էր, որ Ջավախքի հարցը
«ՀԱՇՎԻ
ՉԵՆՔ ԱՌՆՈՒՄ, ՈՐ ՄԵԶ ԼՍՈՒՄ ԵՎ
ՏԵՍՆՈՒՄ ԵՆ»
ԱԺ ղեկավարությունը երեկ էլ սա հիշեցրեց պատգամավորներին, սակայն նրանք շարունակում են հաշվի չառնել դա Երեկ թերթերից մեկում հրապարակվել էր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի առաջարկը. «Ամեն կիրակի ժամը ուղիղ 9-ին պոլիտեխնիկ ինստիտուտի դահլիճում ես ֆուտբոլ եմ խաղում: Ովքեր ուզում են ինձ մայկա-տրուսիկով տեսնել կամ լսել, թե հայհոյախառն ի՞նչ բառեր եմ օգտագործում, երբ «կրվում» ենք՝ կարող
«ԵԹԵ ԻՄ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԼԻՆԵՐ, ԿՄՏԱԾԵԻ՝ ՏԵՂԱՓՈԽՎԵ՞Լ, ԹԵ՞ ՈՉ»
Ասում է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը – Վենետիկի հանձնաժողովի անդամները Երեւանում նշել էին, որ նորմալ ընտրություններ անցկացնելու համար Հայաստանում պակասում է կարգին «Ընտրական օրենսգիրքը», համամի՞տ եք այս կարգի գնահատականներին, մի՞թե միայն դա է մեզ պակասում: – Ոչ միայն «Ընտրական օրենսգիրքը»: ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ հստակ ասացի, որ, այո, իհարկե, եթե օրենսգրքում թերություններ ունենք, անպայման պիտի
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՄԱՃԱՐԱԿՆ ՍԿՍՎԱԾ Է
Արդեն մեկ շաբաթ է, ինչ ֆուտբոլի աշխարհի 18-րդ առաջնությունը դարձել է միլիարդավոր մարդկանց օրվա պարտադիր բաղկացուցիչ մասը: Գերմանիայի 12 քաղաքների ստադիոններում ծավալված 32 լավագույն ազգային հավաքականների պայքարը մեծ բավականություն է պատճառում ֆուտբոլասերներին: Խմբային մրցաշարում դեռեւս ոչ բոլոր թիմերն են ներգրավվել պայքարի մեջ: Այդպես է որոշել առաջնության օրացույցը: Իսկ արդեն կայացած հանդիպումներում անակնկալներ գրեթե չեն գրանցվել:
Նամակով ընդդեմ զենքի
Հայ մտավորականները «վրդովված» կոչեր են անում ռուսաց թագավորին Ո՞նց պատահեց՝ մեր մտավորականները հանկարծ որոշեցին ձայն բարձրացնել: Ու հարմար գտան, որ տաք տեղից հազարից մեկ դուրս եկող իրենց ձայնը այս անգամ հնչի ՌԴ-ում հայերի դեմ շարունակվող բռնությունների եւ սպանությունների դեմ: Գրողների միության նախաձեռնությամբ երեկ հայտարարություն ընդունելու եւ ռուսաց թագավորին նամակով դիմելու համար հավաքվել էին ստեղծագործական միությունների
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ԼՔՈՒՄ ՕԵԿ ՇԱՐՔԵՐԸ
Հասարակության մեջ շատ տարածված եւ նույնքան հիմնավոր կարծիքներ կան, որ մարդիկ իշխանական կուսակցություններին անդամագրվում են բացառապես կարիերիստական նկատառումներով: Այս ենթադրությունը լիուլի ապացուցեցին «Օրինաց երկրի»՝ իշխանական կոալիցիայից դուրս գալուն նախորդած եւ հաջորդած իրադարձությունները: Օրինակ, ՕԵԿ-ական նախարարների ինքնակամ օտարումը կուսակցության շարքերից, բիզնեսմենների կոլեկտիվ առնետավազքը եւ այլն: Սակայն, պարզվում է, որ առանձին դեպքերում այս տրամաբանությունը, որքան էլ տարօրինակ
Փաստաբանների քննությունները կնկարահանվեն
Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանի հետ: – Պրն Ազարյան, ի՞նչ ժամանակացույցով է աշխատում որակավորման հանձնաժողովը: – ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամները ուսումնասիրում են 382 հավակնորդների փաստաթղթերը: Այն հավակնորդները, որոնց փաստաթղթերը կհամապատասխանեն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, հունիսի 15-ին կծանուցվեն առաջին գրանցման օրվա ամսաթվի վերաբերյալ, իսկ հունիսի 24-ին քննությանը մասնակցելու թույլտվություն
ԻՆՉՈ՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԳՆ-Ն
Վարկային ծրագրի պահանջները չե՞ն կատարվել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ հրավիրած իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ համաձայնել է երրորդ անգամ վերադառնալ նույն պաշտոնին՝ պայմանով, որ «պետք է փորձենք ինչ-ինչ խնդիրների պատասխանը ստանալ»: Մասնավորապես նախարարությունը կսկսի այսուհետեւ աշխատել թափանցիկ, յուրաքանչյուր 10 օրը մեկ վարչությունների պետերը, ստորաբաժանումների ղեկավարները կհանդիպեն լրագրողներին՝ ամսական հաշվետվություն ներկայացնելու, «որպեսզի բոլորն
Մայթը «սեփականաշնորհել» են
«Գումի» տարածքի առեւտրականների թուրը աջ ու ձախ կտրում է, քանի որ մայթը զբաղեցնելու համար նրանք իրավապահների «դաբրոն» ունեն: Երեւանի քաղաքապետարանը եւ թաղապետարանները պարբերաբար խոսում են փողոցային առեւտրի մասին, որոշումներ ընդունում, արգելում, բայց, ըստ էության, փողոցային առեւտուրը չի վերանում: Կա նաեւ փողոցային առեւտրի մի տեսակ, որը պատկան մարմինները կարծես թե չեն նկատում: Շատ խանութներ իրենց տեսականին
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՄՐԻՆ
Օր օրի քաղաքի կենտրոնական շենքերում անբնական մեծությամբ նոր ցուցապաստառներ են հայտնվում Վերջերս իշխանական կուսակցությունների գործունեությունը Գյումրիում չափազանց ակտիվացել է. ի տարբերություն ընդդիմադիր գործիչների, որոնք տարին տասներկու ամիս բավարարվում են գրասենյակների առջեւ պարապ-սարապ նստելով ու նարդի խաղալով, իշխանամետները զբաղված են ավելի «լուրջ» գործերով. օրինակ՝ մանկատներում ու ծերանոցներում համերգներ են նայում, ձեռքի հետ էլ կոշիկ ու խաղալիք
ԿՐԿԻՆ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ
ԿՐԿԻՆ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ Խորհրդարանը երեկ սկսեց քննարկել «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրինագիծը, որը մերժվել էր նախորդ քառօրյայում՝ ստանալով 54 կողմ ձայն: Մասնավորապես «Օրինաց երկրի» պատգամավորները խորհրդարանի հեղինակության հարց եւ անհարգալից վերաբերմունքի արտահայտություն համարեցին այն, որ արդեն իսկ երկու անգամ մերժված օրինագիծը կառավարությունը դարձյալ ներկայացրել է՝ առանց որեւէ փոփոխության: Հարկային ծառայության պետի տեղակալ
Ովքե՞ր են նշանակվելու հաջորդ ԱԺ-ում
Իշխանամետները շատ են, տեղերը՝ քիչ Ըստ մեր տեղեկությունների, անցյալ օրը վարչապետի ծննդյան օրվա կերուխումը վերածվել է բառացիորեն «բազարի», քանի որ հյուրերը, հիմնականում՝ պատգամավորներ, վարչապետի ականջին շշնջալու գործում մրցել են միմյանց հետ, յուրաքանչյուրը փորձելով առավել ուշագրավ դարձնել սեփական շշնջյունը, առավել հաճելի քծնել եւ համոզել՝ կորզելու համար ՀՀԿ համամասնական ցուցակում իր ցանկալի տեղը, կամ մեծամասնականով առաջադրվելու դեպքում՝
«ԺՈՂՈՎՐԴԻ ՎԻՃԱԿԸ ԼԱՎԱՆՈՒՄ Է»
Վստահեցնում է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որը նաեւ պնդում է, թե դոլարը շարունակելու է «լողալ»: ԱՄՆ դոլարի կուրսին անդրադարձ է արվել անգամ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստանում մշտական ներկայացուցիչ Ջեյմս Մաքհյուի երեկ կայացած հանդիպման ընթացքում: Եվ թերեւս բնական էր, որ Կենտրոնական բանկի 2005-ի հաշվետվության քննարկումն էլ երեկ պիտի վերաճեր դոլարի
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ «ԿՏՐՈ՞ՒՄ» ԵՆ
ՀՀ «Ընտրական օրենսգրքի» համաձայն, հաջորդ ու հերթական ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովները պարտադիր կերպով պետք է ձեւավորված լինեն բացառապես համապատասխան արտոնագիր ունեցող հանձնաժողովականներով: Այդ նպատակով դեռեւս այս տարվա հունվարի 24-ից սկսվել են ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացները, որոնք կազմակերպում եւ անցկացնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների, Պետական կառավարման մասնագետների հետ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Օրը չորս պատի մեջ անցկացնել խորհուրդ չի տրվում: ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը հագեցած կլինի հարուստ տպավորություններով: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ձեր էներգիան ծախսեք ավելի խելամիտ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Մտքերը ժողովեք աքաղաղի առաջին կանչի հետ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Վաղ առավոտյան ուրախալի լուր կլսեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Եթե ձեր փորձին չեք վստահում, ունկնդիր եղեք ընկերների խորհուրդներին: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Բացառված չէ,
ՇԱԽՄԱՏԸ ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ԽԱՂ Է
Հարցազրույց Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանի հետ – Պարոն Խալիկյան, ի՞նչ կասեք հայ շախմատիստների վերջին սխրանքի մասին: – Դա անկախության գիտակցականության առաջին խոշոր դրսեւորումն է: – Ինչպե՞ս հասկանանք: – Հին սերունդը նվաճեց հայրենիք, նոր սերունդը իր երախտագիտությունը հայտնեց: Սա հայ ժողովրդի հաղթանակն է, որն ավելի փառավորեց եւ իմաստավորեց բազմահազար զոհված ազատամարտիկների շիրիմները: – Ի՞նչ կասեք
Համարձակ քայլերի կոչ՝ նախարարին
Մարտ ամսին ԱԺ ներկայացված «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը կառավարությունը հետ է վերցրել լրամշակումների եւ փոփոխությունների համար: «Առավոտը» քանիցս անդրադարձել է թատրոնի դարդուցավին: Ժամանակին մեզ տված հարցազրույցներում թատերարվեստի գործիչները կտրուկ դեմ էին այս ոլորտում օրենքներ մշակելու ու հաստատելու գործընթացին: Նրանց խոսքերով, պետությունը թող հատկացնի բավարար չափով ֆինանս ու պահանջի բարձրարվեստ ներկայացումներ: «Առավոտը» հարցումներ անցկացրեց մի քանի
ՀԱՅԿԱԿԱՆ ՉՏԵՍՈՒԹՅԱՄԲ՝ «ՕՍԿԱՐԻ» ԻՄԻՏԱՑԻԱ
Կիրակի օրը «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Գոռ Վարդանյանի «Ճակատագիր» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի բյուջեն մեր տեղեկություններով կազմում է շուրջ 3,5 մլն դոլար: Մինչ ֆիլմի ցուցադրումը, Գոռ Վարդանյանի հյուրերը եւ ֆիլմի անձնակազմը պետք է անցնեին կարմիր գորգի վրայով, որը հսկվում էր դրա եզերքով մեկ շարված ռացիաներով զինված սափրագլուխների կողմից: Սովորական մահկանացուներին՝ լրագրողներին թույլ չտվեցին անցնել տեղ-տեղ ծաղիկներով
Մեդալի քննություններում կոռուպցիան նվազել է
Երեկ Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի սովորական ավարտական քննություն հանձնող 10-րդցիների հետ հայոց լեզվից քննություն էր հանձնում նաեւ մեդալի հավակնորդ 36 աշակերտ: Բոլորն էլ քննություն էին հանձնում միեւնույն հարցաթերթիկներով: Տարբերությունն այն էր, որ առաջիններին հսկում էին իրենց ուսուցիչներն ու տնօրենը, երկրորդներին՝ հատուկ հանձնաժողովը, ԿԳՆ եւ քաղաքապետարանի կրթության վարչության աշխատակիցներ ու պաշտոնյաներ: Այս տարի ողջ
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
ԲՈԼՈ՞Ր «ԼԱՎ ՏՂԵՐՔԸ»
ԻՆՔՆԱՁԻԳ ՈՒՆԵՆ
«ՏԷՑ-ի կրուգի» վանաձորյան տարբերակ Ըստ գլխավոր դատախազության, Վանաձորում ձերբակալվել է 2 անձ՝ Կարեն Էդարյանը եւ Արսեն Փերիխանյանը: Ձերբակալումը կապված է հունիսի 3-ի ժամը 22.15-ին տեղի ունեցած կրակոցների հետ: Ինչպես «Առավոտում» (9.06.06) տեղեկացրել էինք, հունիսի 3-ին Վանաձոր քաղաքի Մյասնիկյան եւ Շահումյան փողոցների խաչմերուկում գտնվող «Վիլոյի մոտ» ինտերնետ ակումբ-սրճարանի մոտ տեղի էր ունեցել միջադեպ: Միջադեպի արդյունքում հնչել
Բողոքի արկղում բողոք չի լինում
Նախարարությունների աշխատակիցներն իրենց վերադասից նույնիսկ անանուն վախենում են բողոքել: Արդեն 1 տարի է՝ առողջապահության, կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններում գործում են էթիկայի հանձնաժողովներ: Այդ հանձնաժողովների գոյության մասին տեղյակ են շատ քչերը: Դրանք ստեղծվել էին՝ աշխատանքային հարաբերություններում էթիկայի նորմերի վերաբերյալ նախարարության աշխատակիցների եւ հասարակ քաղաքացիների բողոքները լսելու համար: Որպեսզի հանձնաժողովի դերն ավելի լավ
ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ
ՄԵՂՔ ՉՈՒՆԵՆ,
ՇՈԳԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ
Ջրամատակարար նոր օպերատորից արդեն դժգոհում են Մոտ երկու շաբաթ է՝ մայրաքաղաքի մի շարք համայնքներից՝ Մալաթիա-Սեբաստիայից, Աջափնյակից, Դավիթաշենից, Նորք-Մարաշից, Նոր Նորքից եւ Կենտրոնից ջրամատակարարման հետ կապված բնակիչները բողոքում են: «Էս տասը օր է նորմալ ջրի երես չենք տեսնում: Բացի այն, որ գրաֆիկն ամբողջությամբ խախտվել է ու ջրի ժամերը չգիտենք, ջուրը 4-րդ 5-րդ հարկից վերեւ չի բարձրանում,
ՖՈՒՏԲՈԼՆ ԱԺ-ԻՑ ԿԱՐԵՎՈ՞Ր Է
ՖՈՒՏԲՈԼՆ ԱԺ-ԻՑ ԿԱՐԵՎՈ՞Ր Է «ԱԺ կանոնակարգ» օրենքը հստակ ժամ է արձանագրում ե՛ւ խորհրդարանական հայտարարությունների, ե՛ւ «Խորհրդարանական ժամ» հաղորդաշարի հեռարձակման համար: Հանրային հեռուստատեսությունն արդեն երկրորդ անգամ խախտում է այս օրենքը: Առաջին անգամ ընդհանրապես չհեռարձակվեցին պատգամավորների՝ մայիսի 2-ի հայտարարությունները՝ մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի պատճառով: «Կան դեպքեր, երբ բարոյականությունը վեր է ցանկացած օրենքից: Եվ սգի օրերին այս
«Ա1+»-ը «Ագոյի» խմբի ուշադրության կենտրոնում է
Ասել է խմբի ղեկավար, դեսպան Ռոլանդ Վեգեները ԵԽ-ի նախարարների կոմիտեի մոնիտորինգի խմբի ղեկավար, ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Ռոլանդ Վեգեների գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում ամփոփեց Հայաստան կատարած իր այցի արդյունքները: Հիշեցնենք, որ մոնիտորինգի խմբի այցը Հայաստան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո առաջինն էր, եւ պատահական չէր, որ այցի ժամանակ ՀՀ
ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԷ
Խորհրդարանը երեկ իր աշխատանքային օրվա ավարտից ժամուկես առաջ հազիվ անցավ օրինագծերի քննարկմանը Ողջ օրվա ընթացքում պատգամավորները քննարկում էին օրակարգը եւ 3 անգամ էլ 20-ական րոպեանոց ընդմիջումներ վերցրին քվեարկություններից առաջ: Օրակարգի ընդունումը, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի բնորոշմամբ, դարձել էր «դժվարին գործընթաց», քանի որ «Արդարությունը» փորձում էր արդեն 3-րդ անգամ օրակարգային դարձնել սահմանադրական հանրաքվեի եւ 2003-ի ընտրությունների
«ԻՄ ՍԻՐՏԸ «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ»-ՈՒՄ Է»
Մեր թերթին տրված հարցազրույցում անկեղծացավ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանը: – Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք զգում նոր կարգավիճակում, լրագրող-պատգամավոր փոխատեղումն ինչպե՞ս տարաք: – Նախ, մի քիչ հարաբերական է՝ լրագրող-քաղաքական գործիչ անցումը, որովհետեւ լրագրողը, այսպես կամ այնպես, իր լրագրողական աշխատանքի բերումով զբաղվում է քաղաքականությամբ, եւ այն լրագրողը, որը չի զբաղվում քաղաքականությամբ, լինի բուն քաղաքական
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ երրորդ ԶՎԱՐՃԱԼԻ ՏԱՆԳՈ – Որ ուշ ես տուն գնում՝ տանը վրադ չեն խոսո՞ւմ,- ինձ հարցրեց Լիզան: – Վրես չեն խոսում, բայց մինչեւ տուն չեմ գնում՝ չեն քնում,- ասացի ես: – Ո՞վ չի քնում. մա՞յրդ,- հարցրեց Լիզան: – Հա,- ասացի ես: – Ես էդ իմաստով համեմատաբար ազատ եմ,- ասաց Լիզան: –