Օրվա լրահոսը
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԴԵՌ ՓԱԽՈՒՍՏԻ ՄԵՋ Է
Կադաստրի «Զեյթուն» ստորաբաժանումը գործել էր «մուրհակներով» «Առավոտի» տեղեկություններով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Զեյթուն» տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամսոն Բաղդասարյանի, գլխավոր մասնագետներ Հայկ Ղամբարյանի եւ Հովսեփ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը հոկտեմբերի 30-ին ավարտվեց, եւ գործը կուղարկվի Երեւանի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան: Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ «Զեյթուն» տարածքային ստորաբաժանում
Խոստումը կատարում է, բայց՝ ուրիշի հաշվին
Գյուղնախարարության տրամադրած հակակարկտային սարքերը գյուղերի համար չափազանց «թանկ հաճույք» են: Կարկտահարության ու երաշտի պատճառով այս տարի Շիրակի մարզի գյուղական համայնքները մեծ վնասներ են կրել: Գյուղացիները դժգոհում են, որ բերքից ոչ մի օգուտ չեն տեսել. կեսը կարկուտն է վնասել, մյուս կեսն էլ կրծողներն են կերել: Մարզի գյուղատնտեսներն էլ են հավաստիացնում, որ նախորդ հինգ տարիների համեմատ՝ այս
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Երեկվանից «Զվարթնոց» օդանավակայանում գործում է նոր սահմանված «Անվտանգության վճար» Ինչպես տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական կայքը, հիմք ընդունելով ԻԿԱՕ-ի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կարգավորումները, նոր սահմանված վճարը գանձվելու է յուրաքանչյուր մեկնող, տարանցիկ եւ ժամանող ուղեւորների հաշվարկով՝ 2 եվրոյի չափով: Ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված՝ ԻԿԱՕ-ն եւ մյուս միջազգային ավիացիոն կազմակերպությունները օդանավակայաններին առաջարկել են
Սուսուփուս եւ ծածուկ
ԱԺ ընդդիմադիր ուժերը եւ Դաշնակցությունը լրագրող Հովհաննես Գալաջյանի եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանի ծեծից, Շահեն Հովասափյանի սպանության եւ այլ դեպքերից անմիջապես հետո առաջարկում էին խորհրդարանական լսումներ հրավիրել՝ հանցագործությունների մասին ոստիկանության պատասխանատուներից տեղեկատվություն լսելու եւ նրանց հարցեր տալու համար: Լսումների գաղափարը կոնկրետացրեց ՀՅԴ խմբակցությունը, եւ սպասվում էր, որ դրանք ինչ-որ պահի տեղի կունենան: Սակայն
«ԱՄԱՉՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԻՐԱՐ ԴԵՄ ԹՈՒՂԹ ԵՆ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ»
Սեպտեմբերի 22-ին հրապարակվեց ընդդեմ «Մտավորականների ֆորումի» մի խումբ մտավորականների հայտարարությունը, որի մասին մեր հարցերին Մերուժան Տեր-Գուլանյանը միայն այժմ պատասխանեց: – Դո՞ւք էիք այդքան հմուտ, որ կարողացել էիք թյուրիմացության մեջ գցել այդ հայտարարությանը միացածներին, թե՞ մեր մտավորականները չգիտեն իրենց խոսքի արժեքը եւ առանց կարդալու կարող են ստորագրել ցանկացած տեքստ: Նրանց մի մասը հետո բացատրեցին, թե Ձեզ
«ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԺԷԿ»-Ի ԱՇԽԱՏՈՂ ՉԻ»
Ասում է Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը – Պարոն Այվազյան, վերջերս լույս տեսած «Դե-ֆակտո» ամսագրի հենց առաջին համարի առաջին էջին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարն է՝ ազատ եւ արդար ընտրությունների անցկացման մասին նրա խոսքով, իսկ ներսում՝ հայտնի գործարարների «հրաշալի յոթնյակից», գովազդային լուսանկարներից եւ այլնից բացի, նաեւ դուք կաք: Ձեր լուսանկարի կողքին տպագրված է
ՄԱՀԱՓՈ՞ՐՁ ԱՇՈՏՅԱՆԻ ԴԵՄ
ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ «Առավոտին» հայտնեց, որ իր 21-06 ավտոմեքենայի «ձախ կողմից դիմացի եւ հետեւի երկու անիվների բոլոր «բոլտերը» վարորդը պատահաբար՝ քաղաքում քշելու ընթացքում հայտնաբերել է «սարսափելի թուլացած, լրիվ քանդած վիճակում»: «Առավոտը» ենթադրեց, որ պատգամավորն այժմ անպայման ՕԵԿ-ին կմեղադրի իր մեքենայի «բոլտերը» թուլացնելու մեջ, սակայն Արմեն Աշոտյանն ընդամենն ասաց.
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր պետք չէ որեւէ գործ սկսել: Ավելի լավ է առայժմ պլանավորել: ՑՈՒԼ 21.04-21.05: Մարդկանց հետ շփումները հեշտ կստացվեն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Նորմալ օր է պաշտոնատար անձանց այցելելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Կարող եք ազատ զվարճանալ: Սակայն ոգելից խմիչքը չարաշահել պետք չէ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ընտանիքում առանձնապես հոգսեր չեք ունենա: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Անհրաժեշտ է անպայման կատարել ավելի
ԿՄՐՑԵՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ «ԳՐԱՆԴՆԵՐԸ»
Նոյեմբերի 5-19-ը Մոսկվայի շախմատիստի կենտրոնական տան մեծ դահլիճում անցկացվելու է աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի անունը կրող շախմատային փառատոնը, որին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մասնակցելու է ՖԻԴԵ-ի գավաթակիր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Լեւոն Արոնյանը: Այն բաղկացած է լինելու երկու մասից՝ 20-րդ կարգի շրջանաձեւ մրցաշարից եւ «Տալի գավաթի խաղարկություն» բլից մրցաշարից: Առաջին անգամ անցկացվող շրջանաձեւ մրցաշարի
Ոչ եզակի իրողություն
«Կանազի» մշակույթի կենտրոնը 2007 թ. կտոնի իր կեսդարյա հոբելյանը Մի քանի պարային անսամբլներ ունեցող կենտրոնի հանդերձարանը՝ ընդամենը 9 աթոռով: Կենտրոնի սաներն ու ուսուցիչները օգտվում են նման զուգարանից: Անձրեւոտ օրերին ջուրը անարգելք հոսում է տանիքից: Մշակութային այս օջախը վաղուց հայտնի է իր ավանդույթներով: Օրինակ՝ սկսած 1997-ից, այստեղ անցկացվում է դպրոցականների համահայաստանյան մրցույթ-փառատոնը: «Կանազ»
«ՓՈՔՐԻԿ ՈՃԻՐՆԵՐ» ՄԵԾ ԲԵՄՈՒՄ
Մայր թատրոնում հոկտեմբերի 31-ին կայացավ Էրիկ-Էմանուել Շմիտի «Ամուսնական փոքրիկ ոճիրները» պիեսի պրեմիերան: Բեմադրությունը՝ Վահե Շահվերդյանի, դերերում՝ կինոյի եւ թատրոնի ճանաչված դերասաններ Անահիտ Թոփչյան եւ Աշոտ Ադամյան: «Առավոտը» դեռ այս ամռանը տեղեկացված էր, որ սկսվել են հիշյալ պիեսի փորձերը, 16 տարի հայրենիքում բեմ չբարձրացած ֆրանսաբնակ Անահիտ Թոփչյանի եւ Մայր թատրոնի դերասան Արտաշես Ալեքսանյանի հետ, բայց հանկարծ
Գործը գլուխ կգա՞
Հնարավոր է՝ հայոց լեզու, գրականություն առարկայի՝ թեստային համակարգով քննությունների ներդրման հիմնական խոչընդոտ հանդիսանա ԿԳՆ ԾԻԳ-ը: Եթե այնպես ստացվի, որ հայոց լեզու, գրականություն առարկայից նոր համակարգով քննություն անցկացնելու համար լուծվեն թեստերի բովանդակային եւ բուն քննությունների անցկացման հետ կապված խնդիրները, միեւնույն է, դրանով բոլոր հարցերը չեն լուծվում: Պարզվում է, վերջին փորձարկումները, որոնք մի քանի համայնքներում անցկացվեցին հայոց
«ՋԱՎԱԽՔՈՒՄ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ»
«Երկիր» հ/կ նախագահ Սեւակ Արծրունին կոչ է անում Վրաստանի եւ Հայաստանի իշխանություններին՝ հաշվի նստել դրանց հետ: «Վրաստանում 2006թ. հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքը, Ջավախքում՝ ընդհանրապես եւ Ախալքալաքում՝ մասնավորապես, փաստեցին, որ Սահակաշվիլու վարչակազմի հայտարարությունները, որ երկիրը առաջընթաց է գրանցել ժողովրդավարացման ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը», – երեկ «Առավոտի» հետ իր զրույցում ասաց «Երկիր»
Դպրոց գնալն ավելորդ ծախս է
Ընտանիքն ապրում է ցրտի ու սովի պայմաններում Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի 6 անչափահաս երեխաներ ունեցող Սուսաննա Պետրոսյանի ընտանիքը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել աղքատությունը: Ավելին, տարեցտարի ընտանիքի վիճակն ավելի վատթարանում է: Միայն սննդամթերքի դիմաց Ս. Պետրոսյանը գյուղի բոլոր խանութներում 150 հազար դրամից ավելի պարտք ունի: Տանտիկնոջ պատմելով. «Բազմազավակ մայր եմ, բայց ոչ մի տեղից
ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐՆ ԱՌԱՋ ԵՆ ԸՆԿԵԼ
Խոշոր հարկատուների ցանկում տեղական արտադրողները համեստ դիրքերում են Շատ է խոսվել այն մասին, որ դոլարի կուրսի նվազումը տեղական արտադրողների գործին խփել է, որ մեր երկրում ներմուծողներն ավելի նպաստավոր դաշտում են հայտնվել, քան արտադրողները: Օրերս հրապարակված 300 խոշոր հարկատուների ցանկը եւս մեկ անգամ ապացուցում է, որ, իսկապես, տեղական արտադրողներն իրենց դիրքերը զգալիորեն զիջել են ներմուծողներին: Իհարկե,
Թուրքական թեման չի «հովանում»
Այնպես է ստացվել, որ ամենատարբեր ասպեկտներով դիտարկվող թուրքական թեման վերջին շրջանում հայտնվել է միջազգային քաղաքականության «կիզակետային» տիրույթում: Թեմայի ակտիվացման սկզբնակետը, թերեւս, Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ վերջինիս՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկն էր: Քիչ ավելի ուշ բավականաչափ աղմկահարույց այդ մեկնարկին հաջորդեցին մեկը մյուսի ետեւից Թուրքիայում արձանագրվող ոչ պակաս աղմկահարույց դատավարությունները ազատամիտ գրողների ու մտավորականների նկատմամբ: Ապա
«Բարձր տեմպ ենք վերցրել»
Այդպիսի որակում տվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի 2007 թ. բյուջեին Երեկ երկրի վարչապետը եւ ֆինանսների նախարարը ներկայացրին 2007 թ. պետական բյուջեի նախագիծը: Վարչապետը չխուսափեց որակումներից եւ ասաց, թե բյուջեի փաստաթուղթը «հիասքանչ է»: Այնուհետեւ վարչապետի բացակայությամբ եւ սակավաթիվ պատգամավորների ներկայությամբ Վարդան Խաչատրյանը չխնայելով ոչ մեկին եւ կարծես ի հեճուկս ոմանց, ամենայն մանրամասնությամբ, տող առ տող, ստորակետ
«ՊԱՐԶ ԱՍԱԾ, ՀՈՂՆ ԻՄ ՈՏՔԵՐԻ ՏԱԿԻՑ ԳՆԱՑԵԼ Է»
Մեր թերթին տված հարցազրույցում ասում է ՍԻՄ պատվավոր նախագահ Հրանտ Խաչատրյանը – Պարոն Խաչատրյան, համաձայնեք, ՍԻՄ-ում տարօրինակ բաներ են կատարվում: – Խնդիրն այն է, որ մոտավորապես մեկ ամիս նախապատրաստվող հեղաշրջմամբ ծուղակ էր պատրաստված ոչ միայն ինձ, այլ նաեւ նախագահության մյուս անդամների համար, նույնպես կեղծ մեղադրանքով, որ նախագահությունում կան ներդրված մարդիկ՝ կուսակցությունը եւ թերթը քայքայելու նպատակով,
ԵՐԿՈՒ ԱՍՈՒԼԻՍ՝ ԵՐԵՔ ԹԵՄԱ
Ոստիկանությունից մինչեւ Թուրքիա Երեկ հայաստանյան քաղաքական գործիչները՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն ու ի դեմս Արամ Կարապետյանի՝ «Նոր ժամանակներ» կուսակցությունը, նաեւ մտավորականության ներկայացուցիչներ՝ գրող-հրապարակախոսներ Ալվարդ Պետրոսյանն ու Հակոբ Մովսեսը մի քանի ուշագրավ հայտարարություններ են արել՝ հասարակության ուշադրությունը ՍԻՄ-ական կրքերի բորբոքումից տեղափոխելով ներքաղաքական ու արտաքին քաղաքական, իսկ այնուհետեւ՝ մշակութային ավելի լուրջ հարցերի վրա: Մասնավորապես,
ՏԵՐ ԿԱՆԳՆՈՂ ՉԿԱ
Երեկ Արշակունյաց եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների երթեւեկությունը կարգավորող լուսակիրը հիմքից դուրս էր եկել՝ ընկնելով գետնին: Այն երթեւեկությունը կարգավորելու փոխարեն՝ մի բան էլ խոչընդոտում էր մեքենաների անցուդարձին: Ողջ օրվա ընթացքում լուսակիրն այդպես էլ ընկած մնաց փողոցում՝ չարժանանալով պետավտոտեսչության եւ քաղաքային իշխանությունների ուշադրությանը: Գուցե պատճառն այն է, որ մեր երկրին օրենքներ եւ կանոններ պե՞տք չեն, այդ թվում՝
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր կարելի է զբաղվել անցյալից մնացած գործերը ավարտին հասցնելով: ՑՈՒԼ 21.04-21.05: Գործնական հարցերի շուրջ զրուցելու առիթները բաց մի թողեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ինտիմ կապերը սիրելի մարդու հետ անմոռանալի հիշողություններ կթողնեն: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրվա առաջին կեսը հարմար է բախումային իրավիճակները հարթելու համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Բացառված չէ, որ երեկոյան լուրջ ընտրություն կատարելու առջեւ հայտնվեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09:
ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Այս անգամ՝ մշակութային ոլորտում Երեկ ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի հրավիրած մամուլի ասուլիսում բանախոսը ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարության ու «Մշակույթ եւ համագործակցություն» ասոցիացիայի տնօրինության համատեղ նախաձեռնած՝ երաժշտական գործիքներ վերանորոգող եւ լարային գործիքներ պատրաստող վարպետների ուսուցման «Culture 2000» ծրագիրը: Այն հաստատվել է եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Եվրամիության անդամ-երկրների համար, որը ենթադրում է համագործակցություն եվրոպական երկրների եւ Հայաստանի
Հավուր պատշաճի պահպանվե՞լ են
Դիլիջանի քաղաքապետարանի ուշադրությունը չի փրկել Երկրագիտական թանգարանի շենքը Օրերս «Առավոտը» ահազանգ էր ստացել դիլիջանցի երիտասարդներից, որոնք մտահոգված էին տեղի Երկրագիտական թանգարանի շենքի անմխիթար վիճակով: «Արդեն քանի տարի է՝ շենքը վատթար վիճակում է եւ ուշադրություն դարձնող չկա: Իշխանական ոչ մի կառույց չի կարողանում գումար հատկացնել՝ թանգարանի նոր շենքի համար, քանի որ գործող շենքին վերանորոգումն էլ չի
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ՔԱՐՈԶԵՑ
Իսկ Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում հակափաստարկներ չի ներկայացրել Այս շքեղ գիրք-ալբոմում ադրբեջանցիները ներկայացնում են աշխարհահռչակ թավջութակահար Մ. Ռոստրոպովիչին, որն ընդամենը ծնվել է Ադրբեջանում: «Արեւմտյան Ադրբեջանի հուշարձանները»: Գրքի շապիկին պատկերված են Գառնին, Ամբերդն ու Երեւանյան մզկիթը: Ղարաբաղյան թեմայով ադրբեջանական այս գիրքը 2005թ. սեպտեմբերին մոսկովյան միջազգային տոնավաճառում արժանացել է առաջին մրցանակի: Վերջերս Ֆրանկֆուրտում անցկացվեց գրքի միջազգային
Խորհուրդները շինծու են ու ձեւական
Դպրոցական խորհուրդներից հիասթափված են նաեւ ոլորտի պատասխանատուները Գյումրիի «Ասպարեզ» ակումբում օրերս «Դպրոցների կառավարման համակարգերի գործունեությունը» թեմայով քննարկման ժամանակ կրթության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սամվել Պեպանյանը խստորեն քննադատեց դպրոցական խորհուրդների այն անդամներին, ովքեր, ըստ նրա, շատ դեպքերում անգրագիտության դասական օրինակ են՝ «ութամյա կրթությամբ, տառերը չիմացող, սակայն նրանց է վստահված դպրոցի տարեկան բյուջեի քննարկումը»: Ըստ նրա,
ԻՆՉՈՒ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Պարզաբանում է Իջեւանի քաղաքապետը (Սկիզբը՝ նախորդ համարում) Հոկտեմբերի 26-ին մի խումբ ոստիկաններ, մարզի եւ քաղաքի ոստիկանապետերի գլխավորությամբ, ներխուժել են Իջեւանի քաղաքապետարան, ահաբեկել աշխատակիցներին, կոպտորեն խոչընդոտել տեղական հեռուստաընկերության լրագրողների աշխատանքը: Ըստ ականատեսների, բարձրաստիճան ոստիկանները հարբած էին: Քանի որ մի քանի ժամ քաղաքապետարանի շենքը փաստորեն պաշարված էր, Իջեւանի բնակիչներն այդ երեկո եւ հաջորդ օրը հավաքվել էին քաղաքապետարանի
Մաշկավեներականն էլ կօպտիմալացվի
Այս հանգամանքը զայրացրել է Գյումրիի քաղաքապետին Վերջին մի քանի ամիսների ընթացքում գյումրեցի բժիշկները հոգեկան ծանր վիճակի մեջ են. մասնագիտական աշխատանքով զբաղվելու փոխարեն նրանք սթրես են տանում, թե Գյումրիի որ հիվանդանոցը որին է միանալու, ու իրենք պատահաբար գործազուրկների ցուցակում չե՞ն հայտնվելու: Առողջապահության նախարարությունը սկսել է Շիրակի մարզի առողջապահական հիմնարկների օպտիմալացման ծրագրի երկրորդ փուլը, որով նախատեսված է
«ԱՐԳԱՎԱՆԴԻ» ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ
Արագընթաց մայրուղի սարքելուց առաջ պետությունը ոչ բոլոր գործոններն է հաշվի առել Երեւանն ու «Զվարթնոց» օդանավակայանն իրար կապող արագընթաց ավտոմայրուղու (Իսակովի պողոտայի, որը ժողովուրդն անվանում է «Արգավանդի տռաս») վերակառուցումը, որը նախաձեռնել են Երեւանի քաղաքապետարանն ու օդանավակայանի ղեկավարությունը, այս օրերին ընթանում է մեծ թափով: Երեւանի քաղաքապետարանի հաստատած նախագծի համաձայն, այդ ճանապարհը պատով բաժանվելու է երկու մասի՝ արագընթաց
ԸՆԴԴԵՄ ՄԱՆՈՒԿԻ
Կարելի է հպարտ մեկնաբանություն անել, թե հենց Աջափնյակում են ապրում ամենաանկաշառ ընտրողները: Կամ էլ՝ ցինիկ մեկնաբանություն, թե Աջափնյակի մասին այնքա՜ն ասացին, որ այս համայնքի բնակչության գերակշիռ մեծամասնությունն ապարանցիներ են, որ մարդիկ իրենց իրոք պահեցին ապարանցիների պես: Այս մեկնաբանությունների առիթը «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի հայտնած տեղեկությունն է, թե Աջափնյակի համայնքապետի ընտրություններում «ընտրակաշառքի գումարը շատ
Նախադեպին ընդառաջ
Արեւմուտքը ողջունում է Կոսովոյի անջատումը, բայց դա «առանձնահատուկ դեպք» է համարում Միանգամայն սպասելի էր, որ Սերբիայում երկու օր առաջ տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն ԱՄՆ-ին ու Եվրամիությանը անտարբեր չէր թողնելու: Հիշեցնենք, որ Սերբիայի նոր սահմանադրության տեքստում Կոսովոն հռչակված է իբրեւ երկրի անքակտելի մաս՝ օժտված լայն ինքնավարությամբ: Սակայն Կոսովոյի ալբանացիները, որոնք լսել անգամ չեն ուզում նույնիսկ աշխարհում


















































