Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Կարիք չկա մեզ բացատրելու, թե ինչքան կարեւոր է կրթությունն ու դպրոցաշինությունը. Նարեկ Կարապետյանի անդրադարձը ընդդիմախոսներին

Նոյեմբեր 11,2025 18:04 Share

«Մեր ընդդիմախոսները փորձում են մեզ բացատրել՝ ինչ կարեւոր է կրթությունը: Որ հասկանաք՝ իմ մեջքի հետեւում այն դպրոցն է, որտեղ 50 տարի դասավանդել է պապս, 30 տարի որպես անգլերենի ուսուցչուհի աշխատել է տատիկս ու մայրս է դասավանդել: Մեր ընտանիքի ամենօրյա կյանքը, բոլոր պատմությունները կապված են դպրոցի հետ»,- այսօր ուղիղ եթերում պատմել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Նա պատմեց, որ իր ընտանիքի մանկավարժ անդամների հետ սերտ կապվող դպրոցը վերակառուցվել է 20 տարի առաջ. «Կարծում եմ՝ կարիք չկա մեզ բացատրելու, թե ինչքան կարեւոր է կրթությունն ու դպրոցաշինությունը: Չնայած բոլոր այս ներդրումներին, որ մենք արել ենք մեր համայնքներում մեծ սիրով, մենք կարող ենք տեսնել նաեւ տները, որ վերակառուցվել են: 20 տարվա ընթացքում մեր գյուղից մարդիկ հեռանում են, որովհետեւ աշխատանք չկա: Նույնը սպառնալու է Հայաստանի բոլոր գյուղերին, եթե նույնիսկ բոլոր տներն այսպես վերակառուցենք, մարդիկ հեռանալու են, եթե տունը գումար չի մտնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930